ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են չխուսափել խնդիրենը լուծելուց: Եթե սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, ապա ամենավատ բանը, որը դուք կարող եք անել, դա անտեսելն է: Դուք պետք է անկեղծ զրուցեք ձեր զուգընկերոջ հետ այն մասին, թե ինչն է ձեզ անհանգստացնում:
ՑԼԵՐ
Եթե դուք իդեալական հարաբերություններ եք փնտրում, ապա այսօր հնարավորություն ունեք վերջապես հասկանալու, թե ինչն է խանգարում ձեզ դա ունենալ: Միգուցե դուք պետք է ինչ-որ բան փոխեք ձեր մեջ կամ նրա մեջ, ում սիրում եք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը կօգնեն ձեզ բավարարել ձեր հետաքրքրասիրությունն ամեն հարցում: Եթե վաղուց ցանկանում էիք ձեր սիրելիին ինչ-որ բան հարցնել, ապա այսօր ճիշտ ժամանակն է դա անել: Իսկ եթե դուք եւ ձեր սիրելին միմյանցից գաղտնիքներ չունեք, ապա այսօրվա համար իդեալական տարբերակ է միասին նոր բան բացահայտելը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր բացառված չէ, որ սիրելիի հետ շփման ընթացքում իրար չհասկանաք: Եթե հանկարծ այսօր ձեզ թվա, թե ձեր սիրելին իրեն ագրեսիվ կամ տարօրինակ է պահում, ապա պետք չէ շտապել վիրավորվել նրանից: Պետք է պարզել՝ արդյո՞ք նա ճիշտ է հասկացել ձեր խոսքերը կամ քայլերը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ հաճելիորեն կզարմացնի: Հնարավոր է՝ դուք թերահավատորեն էիք մոտենում նրա որոշ մտքերին կամ ծրագրերին, սակայն այսօր դուք կհամոզվեք նրա իրավացիության մեջ: Ձեր սիրելին ունակ է զգալ փոխահարաբերությունների անգամ ամենանուրբ պահերը, այնպես որ՝ արժե նրան հետ խոսել այն մասին, թե ինչն է ձեզ անհանգստացնում:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր հոգեվիճակը կախված կլինի նրանից, թե կկարողանա՞ք օրն անցկացնել սիրելիի հետ, թե՞ ոչ: Եթե այսօր գտնվեք նրա կողքին, ով թանկ է ձեզ համար, ապա 7-րդ երկնքում կլինեք, իսկ սիրելիից հեռու օրը խոստանում է լինել մռայլ եւ դատարկ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հետ խոսել տրամաբանության եւ ոչ զգացմունքերի լեզվով: Երբեմն չոր փաստերը եւ եզրակացություններն ավելի արագ են հասնում սրտին, եւ այսօր հենց այդ օրերից է: Ինտելեկտուալ զրույցի ընթացքում ավելի հեշտությամբ կհասկանաք ձեր արարքների դրդապատճառները:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր անգամ ռոմանտիկ հանդիպման ընթացքում չեք կարողանա խուսափել փիլիսոփայությունից: Դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ ձեր սիրելին կշոշափի խորը, գլոբալ հարցեր, ինչպես, օրինակ, կյանքի իմաստը կամ տղամարդ-կին հարաբերությունների առանձնահատկությունները:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ կայցելի ապատիան, եւ դուք ինքնահոսի կթողնեք ձեր բոլոր գործերը՝ չցանկանալով մտածել այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է անել սիրելիի հետ հարաբերություններում: Այնուամենայնիվ, դուք պետք է ստիպեք ինքներդ ձեզ հաղթահարել նման տրամադրությունը:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ռոմանտիկ ժամադրություն կազամկերպելիս հաշվի առնել սիրելիի ցանկությունները: Թող ամեն ինչ լինի այնպես, ինչպես նա է ցանկանում: Ականջ դնելով զուգընկերոջ ցանկություններին, դժվար թե փոշմանեք: Նման փորձարկումը կօգնի ձեզ ավելի մտերմանալ սիրելիի հետ եւ նոր, թարմ տպավորություններ ստանալ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք կկարողանաք մշակել սիրո հարցում ձեր ռազմավարությունն ու գրոհել: Եթե անձնական կյանքում կա այն մեկը, ում համար արժե պայքարել, ապա այսօր հիանալի օր է, որպեսզի մշակեք գայթակղության ծրագիրը, միայն թե՝ այն պետք է կարողանաք իրագործել:
ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հանդեպ ձեր սերն արտահայտել ինչ-որ հնաոճ ձեւով, օրինակ՝ թղթի միջոցով: Դուք սիրելիի հետ օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ եք, միմյանց SMS-ներ եք գրում, շփվում սոցկայքերում, բայց թուղթն այլ բան է: Այն յուրահատուկ, կախարդական հատկություններ ունի: Եթե այսօր դրան վստահեք ձեր զգացմունքները, ապա չեք փոշմանի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն