Ես ատում եմ բարոյախոսներին, մասնավորապես բարոյականության՝ «քրիստոնեական կողմնակալություն» ունեցող ջատագովներին, ովքեր ինձ մոտ պարզապես զզվանք ու սրտխառնոց են առաջացնում։ Անկեղծ ասած՝ ինձ համար նույնիսկ ամենավերջին պոռնիկն ավելի հարգարժան է, քան այն սուտ բարեպաշտները, ովքեր կոկորդ պատռելով քննադատում են «մեղսավորներին» եւ քրիստոնեա բարոյախոս ձեւանում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ նրանք ինքները մոռանում են Քրիստոսի գլխավոր պատվիրաններից մեկի մասին. «Մի դատիր, որ չդատվես»։
Հերթական սրտխառնոցի նոպան ես ապրեցի՝ կարդալով «փոլ դենսի» պարուհի, մեր հայրենակցուհի VARDA-ի՝ Հայաստան ժամանելու մասին գրված նյութի մեկնաբանությունները։ Վերջիններս հիմնականում խոսում էին, որ այո, նա գեղեցիկ աղջիկ է, բայց չպետք է մոռանալ նրա «վատ», «անարժան» եւ «անբարոյական» մասնագիտության մասին, ինչպես նաեւ կոչ էին անում «նման» նյութեր չտարածել ու չգայթակղել հայ ազգին։ Եվ ընդհանրապես, պետք է ամեն առավոտ «Հայր մեր»-ով սկսել...
Նախ եւ առաջ ցանկանում եմ «լուսավորել» մեր եղբայրներին եւ վերացնել նրանց տգիտությունը։ Փոլ դենսը, որը վերջերս արդեն մարզաձեւի կարգավիճակ է ստացել, ոչ մի կապ չունի այն տարածված եւ ինչպես այստեղ են սիրում ասել՝ սանձարձակության տարածման հետ։ Չնայած այս սպորտաձեւը ծագել է մերկապարից՝ այժմ այն ոչ մի կապ չունի դրա հետ։ Փոլ դենսը պարերի, ակրոբատիկ շարժումների եւ գեղարվեստական մարմնամարզության միաձուլումն է։ Այն կատարում են ձողի վրա (մեկ կամ երկու), իսկ պարուհին սպորտային լողազգեստով է։ Եվ եթե այս սպորտաձեւը կամ պարի տեսակը ոմանց մոտ էրոտիկ մտքեր ու գայթակղություն է առաջացնում, ապա դա իրենց խնդիրն է, եւ այստեղ ոչ մի անբարոյականություն չկա։ Ավելին, եթե առաջնորդվենք այդ կեղծ բարեպաշտների տրամաբանությամբ, ապա բռնցքամարտը նույնպես պետք է արգելել. բավականին հակաքրիստոնեական սպորտաձեւ, որտեղ «մյուս այտն էլ դեմ տալու» պատվիրանը խախտվում է եւ ագրեսիա ու բռնության ծարավ է քարոզվում...
Այո, նա մերկապարուհի է եղել, եւ ի՞նչ. իսկ ո՞վ է անմեղ, թող հենց առաջինը նա ինձ քարկոծի։ Իսկ ահա Քիմ Քարդաշյանն այնպիսի արարք է կատարել, որ ազգային արժեքների համար պայքարող հայերը համարում են, որ նա հայ կոչվելու իրավունք եւ արժանիքներ չունի, քանի որ օրալ սեքսը չի համապատասխանում «ճիշտ» եւ «բարոյական» հայկական սեքսի մասին ունեցած նրանց պատկերացումներին։
Խնդիրը այն է, որ դուք քարկոծելու վարպետ եք։ Դե եթե այդպես է, ուրեմն պետք է նաեւ քարկոծել Մարիամ Մագդաղենացուն, չէ՞ որ նա կթվորուհի չէր։ Դուք մշտապես մեծ սիրով, հաճույքով եւ եռանդով եք քննադատում մյուսներին՝ համարելով ձեզ անմեղ. մի՞թե միայն այն բանի համար, որ ձեր կուրծքը չեք մերկացրել այլ տղամարդկանց առաջ։ Ամոթ է, մի ծիծաղեցրեք ինձ։ Բոլոր նրանք, ովքեր բարձրաձայն գոռում են բարոյականության, դրա անկման, ազգային արժեքների սպառնալիքի մասին եւ ամեն ինչում միայն չարիք, ցանկասիրություն ու մեղք են տեսնում, հենց նրանք են ամենամեծ մեղսավորները եւ հենց նրանց են առաջինը պատասխանատվության ենթարկելու Ահեղ դատաստանի օրը... որովհետեւ հարգելիներս, մի դատեք, որ չդատվեք...
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»