NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Երեւանում գտնվող հայտնի պարուհի եւ երգչուհի VARDA-ն հանդիպում է ունեցել իր երկրպագուների հետ: Պոլդենսի աշխարհի չեմպիոնուհին զրուցել է նրանց հետ, լուսանկարվել եւ ինքանգիր բաժանել: Գեղեցկուհի պարուհին պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Անդրադառնալով պարուհի դառնալու որոշմանը, VARDA-ն ասել է, որ հատուկ չի ընտրել այդ մասնագիտությունը:
«Գիտեք, հատուկ ոչինչ չեմ արել: Պարզապես, ինչպես յուրաքանչյուր դեռահաս, ես էլ մտածել եմ գումար վաստակելու միջոցների մասին, որպեսզի օգնեմ ընտանիքիս եւ հոգամ իմ կարիքները: Ես հասկացա, որ դա գնալով լրջանում է, երբ գրանցեցի իմ առաջին հաջողությունները: Ես ստացել եմ ռեժիսորի կրթություն, եւ այն ամենն, ինչ սովորել եմ ինստիտուտում՝ բեմական ռեժիսուրա, խորեոգրոֆիա եւ այլն, այժմ կիրառում եմ իմ շոուներում»:
Իսկ ինչպե՞ս պարուհին որոշեց երգել:
«Վոկալով զբաղվել եմ դպրոցում, այնուհետ, երբ ծնողներս ինձ դաշնամուր նվիրեցին, որոշեցի ավելի խորը զբաղվել երաժշտությամբ: Սկսեցի պարապել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցի, այնուհետ սկսեցի գումար վաստակել պարելով: Ես հաճախ կատակում եմ, որ ստիպված եմ եղել շատ պարել, որպեսզի կարողանամ երգել, եւ այսօր իմ վաստակած գումարի շնորհիվ ես հնարավորություն ունեմ այլ բաներով զբաղվելու»,-պատասխանեց VARDA-ն:
Խոսելով պոլդենսի մասին, VARDA-ն ասաց, որ իր համար դա առաջին հերթին արվեստ է:
«Պոլդեսնի տարբեր ճյուղեր կան՝ արտիստիկ, սպորտային: Ինձ համար կարեւոր է նաեւ էսթետիկ մասը, այդ պատճառով ես դա ընդունում եմ որպես արվեստ, ոչ թե սպորտաձեւ»,-նշեց նա՝ հավելելով, որ կցանկանար զարգացնել պոլդենսի իր դպրոցը եւ մասնաճյուղեր բացել Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, որպեսզի օգներ կանանց շատ ինքնավստահություն ձեռք բերել:
Անդրադառնալով իր ապագա ծրագրերին, պարուհին ասաց, որ շատ առաջարկներ ունի ինչպես Երեւանից, այնպես էլ Մոսկվայից, սակայն դրանք առայժմ բանակցությունների փուլում են: Ի դեպ, VARDA-ն վերջերս նկարահանվել է «Երեկոյան Ուրգանտ» ծրագրում եւ միգուցե այնտեղ հատուկ խորագիր վարի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ