ԽՈՅԵՐ
Այսօր սիրելին շատ կցանկանա ձեզ հետ կիսվել իր ինչ-որ գաղտնիքով կամ կարեւոր նորությամբ։ Սակայն դա ձեզ այդքան էլ կարեւոր չի թվա կամ էլ նշանակալից։ Աշխատեք, որպեսզի սիրելին դա չզգա։
ՑԼԵՐ
Այսօր սիրելին կցանկանա բարձրացնել ձեր տրամադրությունը ցանկացած միջոցներով, իսկ միջոցներ նա շատ կունենա։ Ձեզ մնում է միայն գուշակել, թե դրանցից որը նա կընտրի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր հակված կլինեք ինքնախարազանման։ Միգուցե ինչ-որ բան պատահի, եւ դուք սկսեք դրանում ձեզ մեղադրել։ Աստղերը հուշում են իրավիճակը վերլուծել տարբեր կողմերից։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր բոլոր գաղտնիքները կբացահայտվեն։ Այն, ինչ դուք թաքցնում էիք ձեր սիրելիից, եւ այն, ինչ նա էր թաքցնում ձեզանից, այսօր ջրի երես կելնի եւ բացահայտ կդառնա եթե ոչ բոլորի, ապա ձեզ համար որ հաստատ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելին կարող է չհասկանալ ձեր բարի նպատակներն ու դրանց տակ էգոիստական ինչ-որ դրդապատճառներ փնտրել։ Այդ իսկ պատճառով, սիրելիին լավություն անելով, կարող եք շնորհակալությունից շատ հեռու արձագանք ստանալ։
ԿՈՒՅՍԵՐ
Բարեհաջող օր է հարաբերություններ սկսելու համար։ Միգուցե ձեր կյանքում վաղուց կար մեկը, եւ այժմ ժամանակն է առաջին քայլն անելու։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը կօժտեն ձեզ միայնությամբ, որը լրջորեն կարող է տխրեցնել ձեզ երեկոյան։ Պետք չէ գոյությունը լրացնել հեռուստացույցի օգնությամբ, ավելի լավ է՝ զանգահարեք ընկերներին կամ սիրելիին։ Անգամ եթե նրանք չկարողանան ձեզ ընկերակցել, գոնե հեռախոսով կզրուցեք։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր արժե բոլոր ուժերը կենտրոնացնել տանը հարմարավետ մթնոլորտ ստեղծելու համար։ Թե ինչպես դա ձեզ կհաջողվի, ձեր անձնական գաղտնիքն է, քանի որ ձեզանից լավ ձեր կեսին ոչ ոք չգիտի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր աստղերը հուշում են ձեզ պարզել հարաբերությունները սիրելիի հետ ու դուրս հանել այն լարվածությունը, որը վաղուց խանգարում էր ձեզ իրար հետ ավել լավ զգալ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր արժե սիրելիի համար նվեր ընտրել, քանի որ հենց այսօր դուք կլուսավորվեք՝ հասկանալով, թե ինչ է նրան պետք կամ ինչ նրան դուր կգա։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր կհասկանաք, որ հոգեպես ավելի հասուն եք ձեր սիրելիից, անգամ եթե կենսաբանական տարիքը հակառակն է ցույց տալիս։ Աշխատեք, սակայն, թաքցնել դա սիրելիից, որպեսզի նա իրեն վատ չզգա։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելին շատ կարեւոր գործեր ստիպված կլինի ավարտին հասցնել, այդ իսկ պատճառով որոշ ժամանակ նա չի կարողանա լիարժեքորեն տրվել ձեզ։ Պետք չէ նեղանալ եւ հարաբերություններ պարզել։ Երբ նա ավարտի իր գործը, ամբողջությամբ կնվիրվի ձեզ։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է