Միջին վիճակագրական հայ տղամարդու ուղեղում «կին» եւ «սիրուհի» հասկացություններն անհամատեղելի են։ Դրանք պարտադիր երկու տարբեր կին են, ընդ որում, այն, ինչ կարելի է անել սիրուհուն, կնոջ համար տաբու է։ Տաքարյուն հայ մաչոները մոլորության մեջ են, թե իրենց օրինական կեսը չի կարող ցանկանալ, ի՜նչ ցանկանալ՝ նույնիսկ մտածել չի կարող այդ «այլասերված» մարմնական հաճույքների մասին, որոնցով նրանց ամուսինները պատրաստ են զբաղվել ընտանիքից դուրս, երեւի թե առաջին պատահածի հետ։ Մեր տղամարդկանց՝ կարծրատիպերով ու բարդույթներով սահմանափակված երեւակայությունը չի կարող թույլ տալ նույնիսկ միտք, որ իր երեխաների մայրը նույնպես սեքսուալ փորձերի ցանկություն կարող է ունենալ, եւ, ինչպես ցանկացած կին, նա էլ հրաշալի գիտի, որ անկողնում բացի «միսիոներականից» կան նաեւ այլ դիրքեր։
Հայ տղամարդու համար կինն առաջին հերթին նրա երեխաների մայրն է, հետո նոր՝ կին։ Նրան յուրատեսակ սուրբ կով դարձնելով ու խիստ սեռական դիեայի ենթարկելով՝ նա նախընտրում է իր խառնվածքը ցուցադրել այլ կանանց շրջապատում։ Ընդ որում, շատ հաճախ բողոքելով, որ իր կողակիցը նախընտրում է տախտակի նման պառկել։
Ամենազվարճալին այն է, որ խղճի խայթ ու բարոյական տանջանք տղամարդը չի ունենում, քանի որ, իր պատկերացմամբ, այդպիսով նա պահպանում է «ընտանիքի մաքրությունը»։
Օրինակ, որոշ հայ տղամարդիկ «ձախ» են գնում՝ փնտրելով օրալ քնքշանք։ Հարցից, թե ինչու նման բազմազանություն չեն մտցնում ընտանեկան սեռական կյանք, շատերն «արդար վրդովմունք» են դրսեւորում։ Ոնց կլինի, չէ՞ որ իր կինը «պարկեշտ» է, ինչպես կարելի է նրա մասին նման բան մտածել։ Իմ ծանոթներից մեկը հայտնի հոլիվուդյան մի ֆիլմից մեջբերում արեց. «Նա հետո այդ շուրթերով իմ երեխաներին է համբուրում»։ Ընդ որում, բոլորը մեկի պես վստահ են, որ բավարարում են իրենց կնոջ սեքսուալ պահանջմունքները, ինչը հաճախ շատ հեռու է ճշմարտությունից։ Թերեւս ամուսնությունից մեկ տարի անց նորապսակները դադարում են նույնիսկ համբուրվել։
Շատ հայ տղամարդկանց հիմնական խնդիրը, կամ մտածելակերպի կամ ոչ ճիշտ դաստիարակության հետեւանքով, այն է, որ նրանք սեքսն ինչ-որ անվայել արարք են համարում։ Ընդ որում, չնայած գլուխգովանությանն ու «մեծ» սեռական փորձին, անկողնում նրանք անգրագետ են, պարզամիտ ու սուղ երեւակայությամբ։ Սահմանափակ մտածողությունն ու բավականին ժլատ երեւակությունը մեր տղամարդկանց խանգարում է հասկանալ, որ սեքսը նախեւառաջ սիրո դրսեւորում է, երկու մարմինների ու հոգիների միաձուլում, ալֆայի ու օմեգայի միացում։ Սա բնության կամ աստծո լավագուն միտքն է, որի գռեհկացումը, իմ կարծիքով, պետք է ներառել մահացու մեղքերի շարքը։ Անկողնում իրար սիրող երկու հոգու համար, հատկապես եթե ամուսիններ են, ոչ մի տաբու չպետք է լինի։
Հարգելի հայ տղամարդիկ, ձեր կանայք նախեւառաջ կին են։ Նրանք գաղտնի շատ ցանկություններ ունեն, որոնց մասին նույնիսկ գլխի էլ չեք ընկնում։ Այո, նա ձեր երեխաների մայրն է, տնային տնտեսուհի, կին, բայց նա Կին է։ Դե՛, բացահայտեք նրա կանացի էությունը։ Համբուրեք նրան, գուրգուրեք՝ մինչեւ ծնկները դողան։ Եվ, հավատացեք, պատասխանը ոչ միայն չի ուշանա, այլեւ հաճելիորեն կզարմացնի։
Տեքստը՝ Լուիզա Սաքունցի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ