Վերջերս Ֆիլիպ Կիրկորովը ներկայացրել է իր նոր «Иллюзия» երգի տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է նաեւ Անի Լորակը։
Վաղուց ի վեր լուրեր էին պտտվում այս արտիստների սիրավեպի մասին. դեռեւս «Եվրատեսիլ 2008»-ի ժամանակ Անի Լորակը Կիրկորովի աջակցությամբ կարող էր անգամ հաղթել Դիմա Բիլանին։
Այժմ, երբ երգիչը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, Լորակն անկեղծորեն պատմել է լրագրողներին իր եւ Ֆիլիպի հարաբերությունների մասին։ Ըստ երգչուհու՝ Ֆիլիպը սիրահարված է եղել նրան։
Ի դեպ, տեսահոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ու լայն տարածում գտել հեռուստադիտողների շրջանում՝ շնորհիվ Ֆիլիպի եւ Լորակի մասնակցությամբ անկեղծ տեսարանների։
««Иллюзия» երգի տեսահոլովակը նկարահանել ենք «Եվրատեսիլ 2008»-ից հետո, որտեղ Ֆիլիպն իմ պրոդյուսերն էր։ Ես միշտ ասել եմ Ֆիլիպին, որ «Иллюзия»-ն հիանալի երգ է, բայց այն ժամանակ որոշեցինք եթեր չհեռարձակել այն»,- Super-ը մեջբերել է երգչուհու խոսքերը։
Նա խոստովանել է, որ տեսահոլովակում կատարվող իրադարձություններն ամբողջովին իրական են։ 2009թ-ին նա պատրաստվում էր ամուսնանալ թուրք գործարար Մուրատ Նալկակիողլու հետ, բայց նրա կյանքում անսպասելիորեն հայտնված Ֆիլիպը չէր թաքցնում, որ անտարբեր չէ Լորակի նկատմամբ։ Նույնիսկ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ համբույրի տեսարաններում Կիրկորովը չի կարողացել զսպել իրեն եւ կորցրել է ինքնատիրապետումը։
«Ամեն ինչ իրական է եղել՝ իրական զգացմունքներ, անկեղծ համբույրներ։ Նա ինձ սիրահարված էր եւ մի անգամ ասել է այդ մասին։ Մենք այնպիսի հարաբերություններ ունեինք, որ դրանց մասին խոսելու ու արտահայտվելու կարիք էլ չկար։ Այժմ դիտում ենք հոլովակը եւ Ֆիլիպն ասում է. «Որքան սիրահարված էի ես այդ ժամանակ»»։
Սակայն այս ռոմանտիկ սիրավեպը այդպես էլ չի շարունակվել. հավանաբար պատճառն այն է, որ Լորակն ընտրել է Մուրատին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը