Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց իր գործունեության,նոր մասնագիտության եւ երջանկության գաղտնիքի մասին:
Նաիրա, ինչո՞վ եք զբաղված հիմա:
Հիմա ներկայացման եմ պատրաստվում: Անընդհատ փորձերի եմ լինում: Զուգահեռ դրան՝ տեսահոլովակ է նկարահանվում, որտեղ ես ոճաբան եմ: Այսքան ժամանակ անց որոշեցի խիզախությամբ տրվել այն գործին, որը շատ եմ սիրում:
Ո՞ւմ տեսահոլովակի մասին է խոսքը:
Երիտասարդ երգչուհի Եվայի տեսահոլովակն է:
Ասացիք, որ նոր ներկայացման եք պատրաստվում: Ի՞նչ ներկայացում է եւ ո՞ւմ եք մարմնավորում:
«Գլամուրային չոբաններ». այդպես է կոչվում ներկայացումը: Մարմնավորում եմ քաղաքական գործչի սիրուհու կերպար. ինչպես մերօրյա մի շարք կեղծ գլամուրային սիրուհիներ: Ի դեպ,ներկայացման պրեմիերան կկայանա նոյեմբերի 23-ին եւ 24-ին:
Իսկ վաղո՞ւց եք զբաղվում դիզայներությամբ:
Անկեղծ, գրեթե միշտ ինքս եմ կարել իմ եւ շատ-շատ ընկերներիս հագուստները: Պարզապես մտածել եմ, որ կան մարդիկ, ովքեր հենց այդ մասնագիտությունն ունեն եւ կատարյալ անում են դա: Հետո, երբ առաջարկ եղավ տեսահոլովակի ռեժիսորի կողմից, մտածեցի՝ ինչու ոչ. չէ՞ որ, ամեն երկրորդն այսօր ոճաբան է, իսկ ինչու չփորձել: Շնորհակալ եմ Խաչիկ Եղոյանին՝ առաջարկելու եւ վստահելու համար:
Նաիրա, իսկ Ձեզ պատկերացնո՞ւմ եք առանց աշխատանքի:
Ոչ: Ես փորձում եմ այն, ինչը կարծում եմ կկարողանամ եւ կկայանամ տվյալ մասնագիտության մեջ: Այս դեպքում, շնորհիվ Խաչիկի, ես օր օրի կատարելագործում եմ իմ ունակությունները (ժպտում է):
Ձեր կարծիքով որո՞նք են իդեալական կնոջ 5 սկզբունքները:
Կանացիությունը, նվիրվածությունը, ներողամտությունը, հանդարտությունը, ուժը, միեւնույն ժամանակ թուլությունը, երբ ուժեղ տղամարդ է լինում կողքիդ:
Իսկ այդ հատկանիշները կա՞ն Ձեր մեջ:
Այո, միայն ուժեղ տղամարդ է պետք, որ թույլ զգամ ինձ (ժպտում է):
Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք եւ ո՞րն է Ձեր երջանկության գաղտնիքը:
Այո, համարում եմ, քանի որ կամ եւ ապրում եմ, ունեմ սիրով լի ընտանիք, աշխատանք ու զբաղվում եմ այն մասնագիտություններով, որով ինքս եմ ուզում: Մի խոսքով, ամեն բան կատարյալ է: Ես երջանիկ մարդ եմ ի ծնե եւ երբեք էլ չեմ փոխվի:
Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը