ԽՈՅԵՐ
Այդքան էլ դժվար բան չէ սիրելիին առավոտյան բարի լույս, իսկ երեկոյան բարի գիշեր մաղթելը, փոխարենը՝ նա իրեն շոյված կգզա ձեր այդ վերաբերմունքից, իրեն պետքական կհամարի եւ կիմանա, որ իրեն հիշում են։
ՑԼԵՐ
Այս ամիսը ձեր ամիսն է։ Եվ այսօր դուք դրանում կհամոզվեք։ Հաջողությունը կսահի դեպի ձեր ձեռքերը։ Կարեւորը՝ այն բաց չթողնեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք այնքան երկար եք սպասել այս օրվան, ուրեմն՝ աշխատեք առավելագույն հաճույք ստանալ օրվանից։ Եթե սիրելին իսկապես ձեզ մոտ է հոգով, նա անպայման կաջակցի ձեզ եւ կխրախուսի ձեր բոլոր քայլերը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելին մանրուքների պատճառով անընդհատ կվիճի ձեզ հետ։ Նա չի հավանի այն, ինչ դուք անում եք, բայց միեւնույն ժամանակ չի իմանա, թե ինչպես վարվել ձեզ հետ եւ թե ինչն է ձեր քայլերում սխալ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ կորցնել, անգամ եթե ձեր միջեւ տեղի ունեցող իրադարձությունները տանեն դեպի դա։ Աշխատեք պահպանել նրա այդ ցանկությունը։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին օրվա ընթացքում շատ մարդկանց հետ է ստիպված լինելու շփվել, ինչը նշանակում է, որ ձեզ համար կարող է եւ ժամանակ, ուժեր ու ցանկություն չունենալ։ Աշխատեք հանգիստ վերաբերել դրան։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ստիպված եք լինելու լուծել ձեր ընկերոջ սիրային հարցերը։ Անկախ ձեր կամքից, դուք ձեզ վրա կվերցնեք սիրելիի հանդեպ նրա վերաբերմունքի պատասխանատվությունը։ Սակայն աստղերը հուշում են, որ դրանից դուք միայն օգուտ կստանաք՝ որոշակի հետեւություններ անելով։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրելին ձեզ կդրդի ինչ-որ հուսահատ եւ ձեզ ոչ բնորոշ արարքի։ Եվ հայտնի չէ, թե դրա հետեւանքերը ձեզ դո՞ւր կգան, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, դա կլինի հետաքրքիր եւ ուսուցողական։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր երկրպագուների զանգերը կփչացնեն ձեր տրամադրությունը, հատկապես, եթե ձեր սիրելին խանդոտ է։ Այդ դեպքում, սպասեք նրանից սկանդալ կամ վիրավորվածություն։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի, որ դուք նրան հասկանաք կամ էլ գոնե ձեւացնեք, թե հասկանում եք։ Հակառակ դեպքում, նա կարող է նեղանալ ձեզանից։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր անկեղծ եղեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ։ Այդ դեպքում սիրելիի հանդեպ էլ անկեղծ կլինեք եւ ամաչելու բան չեք ունենա։ Այսօր ձեզ համար շատ կարեւոր է ոչ ոքի առաջ մեղավոր չզգալը։
ՁԿՆԵՐ
Պետք չէ անհանգստանալ մանրուքների պատճառով։ Ինչ-որ մեկը կարող է ձեզ նկատողություն անել ձեր արտաքինի համար, բայց դուք գիտեք, չէ՞, որ ձեր սիրելին ձեզ հենց այդպես է հավանում։ Մի բարդույթավորվեք, նախանձը միշտ եղել է ու կլինի։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է