Ռուսական «Առաջին ալիքով» շարունակվում է «Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանը։ Երեկ Մարիամ Մերաբովային հաջողվեց հաղթահարել մենամարտի փուլը (ինչը վրդովմունք էր առաջացրել օգտատերերի շրջանում, քանի որ շատերը համաձայն չէին Ագուտինի որոշման հետ), իսկ այսօր նա հարցազրույցի է տվել SUPER պորտալին, որի ժամանակ պատմել է իր, Ֆիլիպ Կիրկորովի ու Ալլա Պուգաչովայի հարաբերությունների մասին։
Դուք հիանալի հարաբերություններ ունեք Ֆիլիպ Կիրկորովի հետ, ով հրավիրել է Ձեզ մասնակցելու «Եվրատեսիլ» մրցույթին, իսկ Ալլա Պուգաչովան շնորհավորել է Ձեր ծննդյան օրը։
Ալլա Բորիսովնան չի զանգել ինձ... Ես էի զանգել Ալլա Բորիսովնայի դպրոց, որտեղ ես դասավանդում եմ, իսկ հետո նա վերցրել էր լսափողն ու շնորհավորել ինձ։ Հետեւաբար, նա անձամբ ինձ չի զանգել։ Իսկ Ֆիլիպ Բեդրոսովիչն ինձ շատ հաճելի ՍՄՍ էր ուղարկել։ Իսկ որտեղի՞ց եմ ես նրանց ճանաչում, ասեմ՝ սա իմ մասնագիտությունն է, եւ ես երկար տարիներ աշխատում եմ այս ոլորտում։
Դուք Դիմա Բիլանի հետ հաղթել եք «Եվրատեսիլ» մրցույթում. ինչու՞ որոշեցիք մասնակցել «Ձայնը» նախագծին
Ինձ անհրաժեշտ է ավելի մեծ հանդիսատես ունենալ։ Ես եւ ամուսինս, ով հիանալի դաշնակահար է, 15 տարի է ստեղծել ենք մեր խումբը, որը կոչվում է «Мирайф», մենք ունենք մեր երաժշտական նախագիծը՝ «джаз на русском», որի օգնությամբ ցանկանում ենք երաժշտության այս ժանրը զարգացնել նաեւ ռուսերեն լեզվով.. այս ամենի մասին խոսելու եւ մեր կատարած աշխատանքն ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար պետք էր մասնակցել այս ծրագրին։
Ասում են, որ Ալլա Բորիսովնայի դպրոցում, որտեղ դասավանդում եք, Դուք Պրիմադոննայի ամենասիրելի ուսուցչուհիներից մեկն եք։
Իսկապե՞ս։ Շատ հաճելի է։ Ես նրան շատ եմ սիրում եւ մեծ ուրախությամբ եմ աշխատում այդ դպրոցում։ Ես շատ եմ սիրում այդ երեխաներին եւ արդեն հասցրել եմ կարոտել նրանց, քանի որ ծրագրի ընթացքում չեմ հասցնում դասավանդել։ Պատկերացրեք, թե ինչ հաճելի է աշխատել մի այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին է Ալլա Պուգաչովան, ով մշտապես դպրոցում է։ Նա պարզապես լավ ձայնային տվյալներ ունեցող անհատ չէ, այլ մի մոլորակ, որի կողքին դու յուրահատուկ թրթիռ ես զգում։
Ալլա Պուգաչովան ոչինչ չի՞ ասել. միգուցե երկրպագում է Ձեզ։
Ոչ, Ալլա Բորիսովնան շատ հազվադեպ է հաճոյախոսություններ անում։ Այն, ինչ նա ասել է, ինձ թեւեր է տվել... ես շատ ուրախ եմ, որ նա գնահատել է իմ աշխատանքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին