Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Մարիամ Մերաբովան՝ իր, Ֆիլիպ Կիրկորովի եւ Ալլա Պուգաչովայի հարաբերությունների մասին

22:07, 1 նոյեմբերի

Ռուսական «Առաջին ալիքով» շարունակվում է «Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանը։ Երեկ Մարիամ Մերաբովային հաջողվեց հաղթահարել մենամարտի փուլը (ինչը վրդովմունք էր առաջացրել օգտատերերի շրջանում, քանի որ շատերը համաձայն չէին Ագուտինի որոշման հետ), իսկ այսօր նա հարցազրույցի է տվել SUPER պորտալին, որի ժամանակ պատմել է իր, Ֆիլիպ Կիրկորովի ու Ալլա Պուգաչովայի հարաբերությունների մասին։

Դուք հիանալի հարաբերություններ ունեք Ֆիլիպ Կիրկորովի հետ, ով հրավիրել է Ձեզ մասնակցելու «Եվրատեսիլ» մրցույթին, իսկ Ալլա Պուգաչովան շնորհավորել է Ձեր ծննդյան օրը։

Ալլա Բորիսովնան չի զանգել ինձ... Ես էի զանգել Ալլա Բորիսովնայի դպրոց, որտեղ ես դասավանդում եմ, իսկ հետո նա վերցրել էր լսափողն ու շնորհավորել ինձ։ Հետեւաբար, նա անձամբ ինձ չի զանգել։ Իսկ Ֆիլիպ Բեդրոսովիչն ինձ շատ հաճելի ՍՄՍ էր ուղարկել։ Իսկ որտեղի՞ց եմ ես նրանց ճանաչում, ասեմ՝ սա իմ մասնագիտությունն է, եւ ես երկար տարիներ աշխատում եմ այս ոլորտում։

Դուք Դիմա Բիլանի հետ հաղթել եք «Եվրատեսիլ» մրցույթում. ինչու՞ որոշեցիք մասնակցել «Ձայնը» նախագծին

Ինձ անհրաժեշտ է ավելի մեծ հանդիսատես ունենալ։ Ես եւ ամուսինս, ով հիանալի դաշնակահար է, 15 տարի է ստեղծել ենք մեր խումբը, որը կոչվում է «Мирайф», մենք ունենք մեր երաժշտական նախագիծը՝ «джаз на русском», որի օգնությամբ ցանկանում ենք երաժշտության այս ժանրը զարգացնել նաեւ ռուսերեն լեզվով.. այս ամենի  մասին խոսելու եւ մեր կատարած աշխատանքն ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար պետք էր մասնակցել այս ծրագրին։

Ասում են, որ Ալլա Բորիսովնայի դպրոցում, որտեղ դասավանդում եք, Դուք Պրիմադոննայի ամենասիրելի ուսուցչուհիներից մեկն եք։

Իսկապե՞ս։ Շատ հաճելի է։ Ես նրան շատ եմ սիրում եւ մեծ ուրախությամբ եմ աշխատում այդ դպրոցում։ Ես շատ եմ սիրում այդ երեխաներին եւ արդեն հասցրել եմ կարոտել նրանց, քանի որ ծրագրի ընթացքում չեմ հասցնում դասավանդել։ Պատկերացրեք, թե ինչ հաճելի է աշխատել մի այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին է Ալլա Պուգաչովան, ով մշտապես դպրոցում է։ Նա պարզապես լավ ձայնային տվյալներ ունեցող անհատ չէ, այլ մի մոլորակ, որի կողքին դու յուրահատուկ թրթիռ ես զգում։

Ալլա Պուգաչովան ոչինչ չի՞ ասել. միգուցե երկրպագում է Ձեզ։

Ոչ, Ալլա Բորիսովնան շատ հազվադեպ է հաճոյախոսություններ անում։ Այն, ինչ նա ասել է, ինձ թեւեր է տվել... ես շատ ուրախ եմ, որ նա գնահատել է իմ աշխատանքը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել