Իտալական «Ձայնը» նախագծի հաղթող 26-ամյա միանձնուհի Քրիստինա Սկուչչիան, այսօր թողարկել է իր առաջին ալբոմը։
Հիշեցնենք, որ Սկուչչիան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ կատարել է Ալիսիա Քեյսի «No One» երգի cover տարբերակը, որը Youtube-ում մոտ 50 միլիոն դիտում է գրանցել։ Նրա կատարումն անգամ Ալիսիա Քեյսն ու Վուպի Գոլդբերգն են մեկնաբանել Թվիթթերում։ Այս կարեւոր իրադարձությունից հետո միանձնուհին անգամ պայմանգիր էր կնքել Universal Music-ի հետ։
«Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում հաղթեմ իտալական «Ձայնը» նախագիծը, թողարկեմ միջազգային ալբոմ եւ իհարկե, ճանաչում ձեռք բերել եւ իմ խոսքն ասել այսքան շատ երկրներում»,- ասել է Քրիստինան։
Ըստ նրա՝ այս հաջողությունները Աստծո պարգեւն են, քանի որ նա միշտ օգնում է մարդկանց կարեւոր հարցերում, եթե մարդիկ վստահում են նրան։
Ի դեպ, երիտասարդ կատարողը չի բացառել, որ կարող է նաեւ մասնակցել իտալական Սան Ռեմո մրցույթին։
«Ես Սան Ռեմոյու՞մ։ Ես կցանկանայի ստանալ նման հնարավորություն։ Կսպասեմ առաջարկին. ես սիրով կընդունեմ այն»,-ասել է Քրիստինան։
Աղբյուրը՝ The Local
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում