Հավանաբար ռեփի քննադատները կզարմանան, բայց այս երաժշտության ժանրը կարող է օգնել հաղթահարել դեպրեսիան: The Lancet գիտական ամսագրում տպագրվել է Քեմբրիջի համալսարանի հոգեբանների տեսությունը, համաձայն որի՝ ռեփը դրականորեն է ազդում մարդու հոգեկան աշխարհի եւ հագեբանական խնդիրների վրա, հայտնել է The Guardian-ը:
Հոգեբույժ-խորհրդատու Ակիմ Սուլեն եւ նյարդաբան Բեկի Ինկստերը նշել են, որ սկզբում ռեփ երաժշտությունը ծագել ու տարածվել է սոցիալապես անապահով մարդկանց շրջանում, եւ այս երգերի տեքստերն արտահայտել են այս մարդկանց խնդիրները:
Հետեւաբար, այս ոճի երգերը դրական ազդեցություն են ունենում մարդկանց վրա, քանի որ դրանք արտահայտում են այն վայրը, որի մասին երազում է ունկնդիրը, կամ մեքենան, որը նա ցանկանում է վարել: Այսինքն՝ ունկընդիրը պատկերացնում է այն կյանքը, որը հենց նա է ցանկանում, ինչն էլ օգնում է նրան չհուսահատվել եւ շարունակել ապրել ու երազել:
Այսպիսով, այս գիտնականները կարծում են, որ ռեփը, ինչպես նաեւ գեղարվեստական արտահայտման այլ ձեւերը, շատ ավելի դրականորեն կարող են ազդել դեպրեսիայով տառապող մարդկանց վրա: Ի դեպ, նրանք նաեւ ցանկանում են ապացուցել, թե որքանով է ռեփը նպաստավոր ինքնաարտահայտման համար եւ ավելացնել ռեփը թերապեւտիկ միջոցների ցանկում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում