Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկություն է հայտնել խաղալ Շեքսպիրի հայտնի «Օթելլո» պիեսում։
Լաս Վեգասում կայացած Soul Train Awards ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ բռնցքամարտիկը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ աշխատել թատրոնում, սակայն կցանկանար իր ուժերը փորձել հեռուստատեսությունում, հայտնել է The Mirror-ը։
«Ես հստակ չգիտեմ, թե ինչ կերպար կցանկանայի մարմնավորել, բայց Օթելլոն մարտահրավեր է ինձ համար։ Բավականին դժվար դեր, որը խաղալու համար ես շատ բան պետք է սովորեմ։ Կարծում եմ անհրաժեշտ կլինի նաեւ աշխատել խոսքիս վրա»,- Թայսոնի ելույթը մեջբերել է պարբերականը։
Նշենք, որ Թայսոնը խաղացել է ավելի քան 55 ֆիլմում, հեռուստաշոուներում եւ սերիալներում, որտեղ նա մարմնավորել է հենց իրեն։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի աշխատանքներից են «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին», «Ռոկի Բալբոա» եւ այլն։ Նրա մասնակցությամբ երկու ֆիլմ էլ մեծ էկրաններ կբարձրանան շատ շուտով։ Ի դեպ, 2013թ-ին Թայսոնը նաեւ հրատարակել է Undisputed Truth հուշերի գիրքը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է 11 տարեկանում կոկաին փորձել, իսկ կարիերայի ընթացքում մշտապես թմրանյութեր է օգտագործել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ