Ականջօղ կրելը արվեստ է, հետեւաբար ժամանակակից կանայք պետք է իմանան, թե ինչպես է անհրաժեշտ ճիշտ ընտրել ու համադրել այն՝ ավելի հմայիչ ու առեղծվածային կերպար ստեղծելու համար: Մշտապես գեղեցիկ ու նորաձեւ լինելու համար միայն հագուստն ու կոշիկը բավարար չեն. կինը նաեւ պետք է տարբեր տեսակի ականջօղեր ունենա, որոնց միջոցով նա կկարողանա շեշտադրել իր գեղեցիկ դիմագծերը, մաշկի գույնը, հագուստը, եւ ինչու ոչ, պարզապես բարձրացնել տրամադրությունը:
Ականջօղերը կարող են ամբողջովին փոխել ձեր կերպարը եւ ձեզ ավելի գրավիչ դարձնել՝ ընդգծելով ձեր դեմքը. իհարկե, եթե այն համապատասխանում է ձեր դիմագծերին, աչքերի եւ մազերի գույնին:
Ձեզ ենք ներակայացնում ականջօղերի տեսակներ, որոնք կլրացնեն ու կամբողջացնեն ձեր տեսքը: Հետեւաբար, պետք է դրանք լինեն ցանկացած կնոջ զարդատուփում:
Մեխ-ականջօղեր
Բավականին պարզ ու հասարակ ականջօղեր, որոնք կարող են տարբեր ձեւերի ու չափերի լինել. բայց նախընտրելի է ավելի փոքր տարբերակներն ընտրելը:
Կարելի է անգամ գնել մեխ-ականջօղեր, որոնք զարդարված են թանկարժեք քարերով, սակայն կարեւոր է, որ դրանք ճիշտ համադրված լինեն: Մեխ-ականջօղերը կարելի է կրել եւ աշխատանքի վայրում, եւ երեկույթներ գնալիս:
Օղակներ
Օղակաձեւ ականջօղերը նույնպես պետք է տեղ գտնեն կնոջ զարդատուփում. մեծ, թե փոքր՝ ըստ ձեր նախընտրության: Մեծ օղակները կարող են ընդգծել ձեր ոճը, իսկ փոքրերը՝ նուրբ ու կոկիկ տեսք հաղորդել: Մետաղական նյութերից պատրաստված օղակները կարելի է համադրել ցանկացած ոճի հագուստի հետ, բայց եթե նախընտրում եք թանկարժեք քարերով (օրինակ, ադամանդով) օղակաձեւ ականջօղեր, ապա դրանք պետք է կրել երեկոյան միջոցառումների ժամանակ:
Երկար ականջօղեր
Երկար ականջօղերը պետք է կրել յուրահատուկ երեկույթների ժամանակ: Ավելի նախընտրելի են 2.5 – 4սմ երկարությամբ ականջօղերը: Առավել նուրբ ու գեղեցիկ են այն ականջօղերը, որոնց միջնամասը մի փոքր լայնացած է, իսկ ստորին հատվածն ավելի նեղ է:
Կաթիլ ականջօղեր
Ցանկացած կին պետք է կրի այս տեսակ ականջօղեր, քանի որ դրանք շատ ավելի հարուստ ու յուրահատուկ տեսք ունեն, քան սովորական մեխ կամ օղակ ականջօղերը: Հիանալի տարբերակ է եւ աշխատավայրում, եւ սիրելիի հետ հանդիման ժամանակ կրելու համար:
Հեշտությամբ ճոճվող ակաջօղեր
Այս ակաջօղերը նույնպես կարող են լինել տարբեր տեսակների, ձեւերի, չափերի եւ դրանց ընտրության հարցում պետք է հաշիվ առնել դիմագծերն ու դեմքի օվալը: Այս ականջօղերը կարելի է կրել կոկտեյլային երեկոների ու սիրելիի հետ հանդիման գնալիս:
Կարճ ականջօղեր
Սրանք մեխ-ականջօղերի ու օղակների միջին տարբերակն են: Դրանք շատ ունիվերսալ են, քանի որ կարելի է կրել եւ ընկերների, եւ գործընկերների հետ հանդիպելիս: Նման ականջօղերն ավելի նուրբ են, քան սովորական օղակները եւ ավելի կոկիկ տեսք են հաղորդում կնոջը:
Մարգարտյա ականջօղեր
Մարգարտյա ականջօղերն արդիական են բոլոր ժամանակներում եւ սովորաբար պատրաստվում են թանկարժեք մետաղներով: Հետեւաբար մարգարտյա ականջօղեր կրող կինն ավելի լուրջ ու էլեգանտ տեսք ունի: Եթե փնտրում եք ականջօղ, որը ցանկանում եք ապագայում փոխանցել ձեր դստերը, երբ նա կգնի իր առաջին սեւ փոքրիկ զգեստը, ապա մարգարտյա ականջօղերը հենց ձեզ համար են:
Ողկույզ-ականջօղեր
Ողկույզ-ականջօղերը կնոջ զարդատուփում պետք է իրենց յուրահատուկ տեղն ունենան, քանի որ դրանք կարելի է կրել ցանկացած միջոցառման ժամանակ եւ հմայիչ տեսք ունենալ:
Օրիգինալ ականջօղեր
Շատ դժվար է գտնել այնպիսի ականջօղեր, որոնք հենց ձեզ համար են ստեղծված: Բայց օրիգինալ ականջօղեր ընտրելով՝ դուք ստեղծում եք մի յուրահատուկ կերպար, որը չի կարող չգրավել տղամարդկանց ուշադրությունը:
Հետաքրքիր ու զվարճալի ականջօղեր
Ականջօղերի վերջին տեսակը զվարճալի ու հետաքրքիր ականջօղերն են, որոնք հուշում են, որ դուք բոլոր ստանդարտներից ու կաղապարներից դուրս եք: Գեղեցիկ, յուրահատուկ ու ճիշտ ընտրված ականջօղերը կարելի է կրել ցանկացած հագուստի հետ՝ անգամ յոգայի հատուկ կոստյումի:
Աղբյուրը՝ Клео
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը