Մեզանից շատերը գնահատում են թանկարժեք քարերի փայլը եւ գեղեցկությունը, իսկ եթե այդ քարը Ձեր Մեծություն Ադամանդն է, ապա հետաքրքրությունը շատ ավելի է մեծանում: Ցավոք, հիացմունքը ադամանդների պատմության միակ հետ եւանքը չէ: Երբեմն այդ թանկարժեք քարի պատմությունը լի է լինում սպանությունների, խելագարությունների եւ դժբախտ պատահարների դեպքերով:
NEWS.am STYLE-ի թղթակիցը ուսումնասիրել է նրանցից մի քանիսւ պատմությունը եւ այժմ ներկայացնում է ընթերցողների դատին: Ամենաչարաբաստիկը.
Ամենաչարաբաստիկը. Հոուփի ադամանդը
Այդ խոշոր երկնագույն ադամանդը, որի սկզբնական քաշը կազմել է 112,5 կարատ, հինգ հարյուր տարվա պատմություն ունի: Ասում են, որ առաջին անգամ այդ թանկարժեք քարով զմայլվել է հնդիկ մի հոգեւորական, ով գողացել է ադամանդը աստվածներից մեկի արձանի ճակատից, ինչի պատճառով բռնվել է եւ, դաժան տանջանքների մատնվելով, մահացել: Շուտով դրանից հետո՝ 1842 թվականին, երկնագույն ադամանդը հայտնվել է Ֆրանսիայում, մաքսանենգ Ժան-Բատիստ Տաֆերնյեի մոտ, ով, վաճառելով քարը, իրեն տիտղոս է գնել:
Սակայն որոշ ժամանակ անց Տաֆերնյեի որդին խաղամոլության պատճառով տանուլ է տվել հոր ողջ կարողությունը, իսկ Տաֆերնյեն ստիպված վերադարձել է Հնդկաստան, որտեղ նրան պատառոտել է վայրի շների ոհմակը: Ադամանդի սեփականատերն է դարձել Ֆրանսիայի հայտնի Արեւ թագավոր Լյուդովիկոս XIV-րդը, ում հրամանով քարը մշակվել եւ փոքրացվել եւ դարձել է 67,5-կարատանոց: Ադամանդի արյունոտ հետքը չափազանց երկար է. այն կրել է դժբախտ թագուհի Մարիա-Անտուանետտան, ում գլուխը, վերջ ի վերջո, գլորվել է գիլյոտինից, իսկ քարի հայտնի սիրահար արքայադուստր դե Լամբալին պատառոտել է կատաղած ամբոխը Ֆրանսիական Բուրժուական Մեծ Հեղափոխության ժամանակ: Վերջապես՝ իր անհետանալուց 40 տարի անց, քարը հայտնվում է Անգլիայում, իրլանդացի բանկիր Հենրի Թոմաս Հոուփի մոտ, ով այն գնում է ընդամենը 30 000 ֆունտ սթերլինգով եւ տալիս է քարին իր այժմյան անվանումը: Բանկիրի թոռը մահանում է կատարյալ աղքատության մեջ: Ինչպես մինչ Հոուփի մոտ իր հայտնվելը, այնպես էլ հետո այդ քարը դժբախտություններ է բերում իր սեփականատերերին: Այդ պատմության վերջը տալիս է ամերիկացի ոսկերիչ Հարրի Ունսթոնը, ով փոխանցում է Հոուփի ադամանդը Սմիթսոնյան ինստիտուտ, որտեղ այն պահպանվում է մինչ օրս: Ամենապատմականը.
Ամենապատմականը. «Կոխինոր» ադամանդը
Այդ քարի պատմությունը ամենահինն է. այն ոչ հարյուր, ոչ երկու հարյուր, ոչ էլ հինգ հարյուր տարեկան է: Այն քսան դարերի պատմություն ունի: Առասպելին համաձայն՝ այդ սպիտակ ադամանդի առաջին սեփականատերն է եղել Հնդկաստանում՝ Յամունա գետի ափին գտնված մանուկը, ում ճակատին շողշողացել է 600 կարատի քաշով ադամանդը: Մանուկը Արեւի աստծո ոդին էր՝ Կարնան:
Քարի մասին առաջին գրավոր վկայությունները հայտնվել են 14-րդ դարում, որոնց համաձայն այնպատկանել է Մալվայի ռաջային, իսկ որոշ ժամանակ անց հայտնվել էՄեծ Մոգոլների գանձարանում եւ զարդարել Թաջ Մահալի նախաձեռնող Շահ Ջահանի գահը: Դժբախտ պատահարների մի ողջ շարանից հետո ադամանդը հայտնվել է Անգլիայում 1851 թվականին, որտեղ այն հանձնվել է Վիկտորիա թագուհուն, ում հրամանով քարը մշակվել է եւ 186 կարատից դարձել 108,93-կարատանոց ադամանդ: Ներկայումս «Կոխինորը» զետեղված է Թագավորական պետական թագում եւ պահպանվում է լոնդոնյան Թաուերում:
Ամենախոշորը. «Կուլլինան» ադամանդը
Այս քարը հայտնաբերվել է 1905 թվականին՝ բրիտանական Տրանսվաալ գաղութում (ներկայումս Հարավ-Աֆրիկյան Հանրապետության տարածքում): Դեռեւս մշակվելուց առաջ ալմաստի քաշը կազմել է 3106 կարատ: Անգլո-բուրերի պատերազմից հետո Տրանսվաալյան Հանրապետության կառավարությունը այն նվիրել է Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ին ի նշան հաշտության: 1908 թվականին ալմաստը մասերի էբաժանվել հայտնի ամստերդամյան ոսկերիչների՝ Ասկոր եղբայրների կողմից:
Աշխտանքի ավարտից հետո ալմաստը վերածվել է երկու խոշոր, յոթ միջին եւ իննսուն վեց մանր մաքրագույն ադամանդների: Նրանցից ամենախոշորը՝ «Աֆրիկայի աստղ» կամ «Կուլլինան I» ադամանդի քաշը կազմում է 530,2 կարատ եւ իրենով է զարդարում Մեծ Բրիտանիայի թագավորական գայիսոնը, իսկ երկրորդ խոշորագույնի՝ «Կուլլինան II»-ի քաշը կազմում է 317,4 եւ զետեղված է բրիտանական թագի մեջ:
Ամենառոմանտիկը. ադամանդ «Օրլովը»
Այդ Ռուսաստանի Ալմաստե Հիմնադրամի խոշորագույն ադամանդն է: Այդ թանկարժեք քարի քաշը կազմում է 199,6 կարատ: Համաձայն առասպելին՝ այդ քարը զետեղված է եղել Բրահմա աստծո քանդակում Մադրասում, իսկ այնուհետեւ առեւանգվել է ֆրանսիացի զինվորականի կողմից:
1768 թվականին քարը հայտնվել է Ամստերդամում, որտեղ այն գնել է հանրահայտ ռուսաստանյան կոմս Օրլովը, ով այն նվիրել է իր թագակիր սիրեցյալին՝ Եկատերինա II-ին: Քարը զետեղվել է արծաթե շրջանակի մեջ եւ փակցվել Ռուսաստանի թագավորական գայիսոնի վերեւի հատվածում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով