«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանյան էսքիզներ. «Զապորոժեցը»

21:06, 22 նոյեմբերի

Այսօր առավոտյան, երբ շանս տարել էի զբոսանքի՝ շնչելով խոնավությամբ ու ջերմությամբ լի աշնանային օդը, հանկարծ նկատեցի Նրան։ Ես ցնցված էի այն փաստից, որ արդեն կես տարի է ես անցնում էի Նրա կողքով, բայց երբեք ուշադրություն չէի դարձրել Նրան։ Ի դեպ, Նա՝ այս կեղտոտ-սպիտակ, կլոր, տխուր, բայց զվարճալի լուսարձակներով, դեղին տերեւներով ծածկված փոքրամարմին արարածը, կանգնած է հենց մեր մուտքի առաջ։Սիրտս ճմլվում էր եւ ցանկանում էի տանից մի վերմակ բերել նրա համար եւ ծածկեի այս «փոքր ու անպաշտպան» էակին, որը վախեցած էր իրեն շրջապատող, ներողություն արտահայտությանս համար, մեծամիտ արտասահմանյան մեքենաներով։ Դուք դեռ գլխի չե՞ք ընկնել, թե խոսքն ինչի մասին է. դե իհարկե, «Զապորոժեցի» մասին է...

Ինձ հասակակից երեւանցիները, եւ կարծում եմ՝ ոչ միայն նրանք, հաստատ կհասկանան իմ այս հուզմունքը։ Առավոտյան հայտնաբերված այս սպիտակ «Զապորոժեցն» ասես ժամանակի մեքենա դարձավ ինձ համար, եւ ես մանկության գիրկն ընկա՝ հիշելով Բաղրամյան փողոցի մեր բակը։ Այն ժամանակ մեր բակում ավտոտնակներ չկային։ Դրանց փոխարեն ծառեր ու խաղահրապարակներ էին. մեծ թթենիներ եւ յասամանի թփեր, որոնց ծաղկման շրջանում մենք սկսում էինք քաղել ու պոկել դրանք։ Հավանաբար, երեւանյան յուրաքանչյուր բակում եղել է նման մի «Զապորոժեց»։ Մեր բակում կանգնած էր մանկական կղանքի գույն ունեցող մեքենա, եւ նրա տերը մի յուրահատուկ սիրով ու քնքշանքով էր վերաբերում իր փոքրիկ մեքենային։ Մեր ալեհեր եւ բավականին թմբլիկ հարեւանն իր պարտքն էր համարում հանգստյան օրերին լվանալ այդ մեքենան,  եւ այս գործընթացը մի մեծ ու կարեւոր արարողություն էր նրա համար։ Մեր հարեւանը գեղեցիկ, արդուկած վերնաշապիկով եւ տաբատով դուրս էր գալիս բակ՝ դույլն ու սպունգը հանդիսավոր կերպով բռնած։ Նա զգուշությամբ օճառում է իր մանկիկին, այնուհետեւ առանց շտապելու «փաղաքշում էր» նրան եւ մեծ սիրով չորացնում այն։ Ես անգամ կասկածում եմ, որ այդ մեքենան նույնիսկ անուն կունենար։ Իսկ երբ նրանց ողջ ընտանիքը պատրաստվում էր մի տեղ գնալ... դա մի յուրահատուկ տեսարան էր։ Այդ հարեւանի կինը շատ խոշորամարմին էր, ով իր չափերով մի քանի անգամ գերազանցում էր ամուսնուն։ Պակաս կերած-խմած չէին նաեւ նրանց երեխաները, եւ երբ նրանց ամբողջ ընտանիքը նստում էր այդ փոքրիկ մեքենան. այնպիսի տպավորություն էր, որ այն հենց այդ պահին կփչանա եւ այլեւս տեղից չի շարժվի։ Եվ այդ խոշորամարմին կինն իր թմբլիկ ձեռքը դուրս էր հանում մեքենայի իջեցրած ապակուց, եւ նրանց ողջ ընտանիքը հպարտ ու ինքնավստահ տեսքով գնում էր անհայտ ուղղությամբ։

Ի դեպ, «Զապորոժեցները» երեւանյան բակերում հումորի ու ծիծաղի առարկա էին։ Օրինակ, իմ ամուսինը մանուկ հասկանում, իր ընկերների հետ հարեւան բակում «թաքցրել» էին նման մի մեքենա. պարզապես վերցրել ու տարել էին մեկ ուրիշ բակ եւ մանուկներին բնորոշ սադիզմով հազիվ էին զսպել իրենց ծիծաղը, երբ տեսել են, թե ինչպես է մեքենայի տերը խելակորույս փնտրում իր մեքենան՝ վազելով մի բակից մյուսը։

Ասեմ, որ այսօր առավոտյան իմ «պատահական» բացահայտումը թույլ տվեց ինձ հայտնվել մանկության երանելի տարիներում եւ զգալ հին Երեւանի շունչը։ Տխուր ժպտալով՝ ես մոտեցա «Զապորոժեցին», ձեռքս դրեցի նրա «ուսին» եւ շնորհակալություն հայտնեցի նրան` այս անսպասելի ակնթարթային երջանկության համար...

 

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել