Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Քիմ Քարդաշյանն Ավստրալիա է մեկնել իր նոր Fleur Fatale օծանելիքը ներկայացնելու համար, ինչպես նաեւ մասնակցել է Channel Nine's Today հաղորդմանը, որտեղ պատմել է իր դստեր՝ Նորթի մասին եւ նշել, որ ցանկանում է երկրորդ երեխան ունենալ։
Այժմ լուրեր են տարածվել այն մասին, որ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը ցանկանում են ավստրալիական կղզի գնել եւ այն կոչել իրենց ազգանվամբ։ Այս մասին հայտնել է New Idea ամսագիրը՝ վկայակոչելով Ռիչարդ Բենհոֆի խոսքերը, ով զբաղվում է փաստաթղթերի ձեւակերպման գործընթացով։ Նա հայտնել է, որ ինչ-որ «մեդիա-դեմք» պատրաստվում է կղզի գնել եւ այնտեղ մանկական խաղասրահ կառուցել։
«Ես կարող եմ հստակ ասել, որ արդեն բանակցություններ են վարում կողմերի միջեւ։ Գնորդը շատ հայտնի անձնավորություն է, բայց ես դեռ ոչ մի անուն չեմ կարող ասել։ Ավելի մանրամասն չեմ կարող ասել, դա կարող է լինել Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը կամ նախագահ Օբաման»։
Իր հերթին բրիտանական Mirror-ը՝ մեջբերելով Քարդաշյանին մոտ կանգնած իր աղբյուրին, հայտնել է, որ այս լուրերը հորինված են։
Ի դեպ, նշենք, որ ավստրալիական կղզին, որն իբրեւ թե պետք է գնի Քիմ Քարդաշյանը, զբաղեցնում է մոտ 9,41 հեկտար տարածք։ Կղզում կան մի շարք արեւադարձային այգիներ, 4 առանձնատուն եւ ուղղաթիռի համար նախատեսված հատուկ տարածք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ