Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Միսիս աշխարհ-2014» մրցույթի հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչ Մարինա Ալեքսեյչիկը։
Սակայն հազիվ էր Մարինան հասցրել ճաշակել այս հաղթանակի բերկրանքը, երբ հայրենակիցները նրան ինքնակոչ ու խարդախ են համարել։
Այդ մեծ հաղթանակից հետո լրագրողները կապ են հաստատել նրա երկրի ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս նշել են, որ իրենք Մարինային ոչ մի մրցույթի չեն ուղարկել։ Լրագրողներն անգամ փորձել են խոսել ОНТ հեռուստաընկերության եւ Գեղեցկության ազգային դպրոցի ներկայացուցիչների հետ, բայց ոչ մեկ ոչինչ չգիտի Մարինայի մասին։
Սակայն ըստ մրցույթի կանոնների՝ նրան պետք է ուղարկեր տվյալ երկիրը, եւ նա առաջին հերթին պետք է հաղթեր գեղեցկության ազգային մրցույթը, իսկ ОНТ հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Միսսիս Բելառուս» մրցույթում հաղթել է Յուլիա Պերեգուդովան։
Ավելին, ОНТ հեռուստաընկերության հատուկ ծրագրերի բաժնի գլխավոր տնօրեն Անժելինա Միկուլսկայա «Комсомольская правда»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է. «Միսիս Բելառուս մրցույթի ավարտից հետո մենք առաջարկ ստացանք, ուսումնասիրեցինք այն եւ որոշեցինք չմասնակցել այս մրցույթին, քանի որ վերջինս այնքան էլ բարձր մակարադակի մրցույթ չէր (մոդելները պետք է ցածրակրունկ կոշիկներ հագնեին եւ ոչ այնքան մեծ հրապարակ էր տրամադրված նրանց համար եւ այլն)։ Ուստի մենք հրաժարվեցինք մասնակցությունից»։
Ի դեպ, ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում անցկացված «Միսիս աշխարհ» մրցույթի կազմակերպիչները չեն դիմել ОНТ հեռուստաընկերությանը. «Հետեւաբար, այստեղ որոշ հարցեր են առաջանում։ Ես մամուլում մի շարք նորություններ եմ կարդացել այս մրցույթի մասին եւ նկատել եմ, որ այնտեղ երեք ռուս ներկայացուցիչ են եղել՝ Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղրիմից։ Սրանք նրբություններն են, որոնք հարցականի տակ են դնում մրցույթի մակարդակը։ Սակայն մյուս կողմից սա լավ առիթ էր մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու համար. այժմ համաշխարհային բոլոր ԶԼՄները խոսում են հենց Բելառուսի մասին՝ շնորհիվ այս հաղթանակի»,- այս դրական նոտայով էլ իր խոսքն ավարտել է Միկուլսկայան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ