ԽՈՅԵՐ
Այսօր սիրելին չի հասկանա տարրական բաներն ըստ ձեզ, ինչը միանգամայն կարող է հունից հանել ձեզ։ Սակայն մի շտապեք բռնկվել։ Միգուցե դուք ոչ հստակ կամ սխալ եք բացատրել նրան ամեն բան։
ՑԼԵՐ
Այսօր մեծ է հավանականությունը, որ կսիրահարվեք մի օտարերկրացու, եւ դա կլինի փոխադարձ։ Կամ էլ միգուցե օտարազգի մեկը նշանակալից դերակատարում կունենա ձեր անձնական կյանքում։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր խուսափեք զբաղվել հոգեվերլուծությամբ։ Ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա։ Ավելին՝ հնարավոր է դուք վիրավորեք ձեր զրուցակցին կամ էլ վախեցնեք, ինչն ավելի վատ է։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին այսօր շատ բռնկուն կլինի, այնպես որ՝ աստղերը խորհուրդ են տալիս լրացուցիչ անգամ չնյարդայնացնել նրան։ Այդքան էլ դժվար չէ ձեւացնել, թե դուք ամբողջությամբ հանդուրժում եք նրա կամակորությունները։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք կփորձեք ինքներդ ձեզ բացատրել բոլոր այն խնդիրները, որոնք տեղի են ունենում ձեր անձնական կյանքում։ Դուք դա կանեք բանականությամբ՝ մոռանալով ձեր սրտի մասին։ Սակայն աշխատեք նաեւ լսել ձեր սրտի ձայնին։ Հենց դա ձեզ կհուշի ճիշտ որոշումը։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր արժե ուշադրություն դարձնել ձեր արտաքին տեսքին։ Այն պետք է առավելագույնս համապատասխանի ձեր սիրելիի ճաշակին եւ ցանկություններին։ Եթե դա ձեզ հաջողվի, ապա ամբողջ երեկո սիրելին կկատարի ձեր կամակոր ցանկությունները։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ հեշտ չի լինի մերժել սիրելիին ինչ-ինչ հարցի վերաբերյալ, սակայն դուք ստիպված կլինեք անել դա, քանի որ նրա ցանկությունը ոչ մի կերպ չի համապատասխանի ձեր ցանկությանը։ Աշխատեք, սակայն, դա անել որքան հնարավոր է նրբանկատորեն, որպեսզի չվիրավորեք սիրելիին։
ԿԱՐԻճՆԵՐ
Պետք չէ կուրորեն հավատալ այն ամենին, ինչ ձեզ ասում են։ Միանգամայն հավանական է, որ ձեր սիրելին օգտվում է իր հանդեպ ձեր վստահությունից։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին դուր չեն գա քնարական շեղումներն ու ուշադրության նշանները։ Նա այսօր այնքան շատ խնդիրներ կունենա, որ միայն դրանց մասին կմտածի։ Աշխատեք նրա համար եւս մեկ խնդիր չդառնալ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր անհաջող օր է սիրային հարաբերությունները պարզելու կամ այլ մակարդակի հասցնելու համար։ Այնպես որ, աշխատեք դա հետաձգել առավել բարենպաստ օրվա, իսկ առայժմ պարզապես ապրեք եւ ուրախացեք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին շատ դժվար կլինի հավատալ ձեր զգացմունքների եւ ցանկությունների անկեղծությանը։ Չգիտես ինչու, նա ամեն ինչում հետին մտքեր կփնտրի։ Աշխատեք համոզել նրան հակառակում։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված կլինի դրսեւորել համբերություն, որպեսզի ըստ արժանավույնս արձագանքի ձեր գործողություններին։ Սակայն, այսօր ձեզ շատ դժվար կլինի չնյարդայնանալ մանրուքների պատճառով, բայց աշխատեք զսպել ձեզ։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը