ԽՈՅԵՐ
Այսօր անգամ ամենատհաճ իրադարձությունները ձեր անձնական կյանքին օգուտ կբերեն։ Օրինակ, կորած բջջային հեռախոսը առիթ կդառնա ծանոթանալու համակրելի մեկի հետ, բաց թողած ավտոբուսը կստիպի ձեզ ոտքով քայլել, որի արդյունքում կարող եք հանդիպել ձեր կեսին եւ այսպես շարունակ։ Կարեւորը՝ աշխատեք բաց չթողնել ձեր հնարավորությունը։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի ձեզ բացատրել բաներ, որոնք ակնհայտ են ձեզ։ Ավելին, դրանք ավելի ակնհայտ կլինեն ձեզ համար, քան նրա։ Մնում է, որ սիրելին հասկանա դա։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ոչ ոքից չվախենաք այսօր։ Մարդկանց մեծամասնությունը ձեր բարին կցանկանա, իսկ սիրելին՝ հատկապես։ Դուք նրան յուրհատուկ թանկ եք եւ անհրաժեշտ հատկապես, երբ գոհ եք եւ երջանիկ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր անկեղծ եղեք ձեր սիրելիի հետ եւ որեւէ շաբլոն քայլերի մի դիմեք։ Ձեր սիրելիին թանկ եք դուք եւ միայն դուք, այնպիսին, ինչպիսին դուք կաք, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին դուք փորձում եք երեւալ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք կարժանանաք շատ նուրբ եւ պաշտոնական վերաբերմունքի։ Դրանում յուրահատուկ հաճույք կա։ Ի վերջո, չի կարելի սեթեւեթել անվերջ։ Սակայն եթե դուք իսկական վարպետ եք այդ հարցում, ապա կարող եք եւ այդ սառույցը կոտրել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեզ մոտ ամեն ինչ նորմալ կընթանա, բացառություն կկազմեն միայն ձեր սիրելիի ծնողների հետ հարաբերությունները։ Միգուցե դուք օրերս բարկացրել եք նրանց, եւ դուք ստիպված եք շատ ջանքեր գործադրել՝ նրանց սերն ու հարգանքը կրկին նվաճելու համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Պետք չէ ամաչել ձեր զգացմունքները ցույց տալ շրջապատին եւ ձեր սիրելիին։ Ձեր անկեղծությունը կենսական անհրաժեշտություն է սիրելիի համար, ինչպես եւ ձեր միության։ Եղեք բաց եւ անկեղծ։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր հակված կլինեք տարատեսակ սխալներ գործելուն, որոնք ձեր սիրելին հետո դժվարությամբ կների եւ կմոռանա։ Սակայն ձեր ուժերում է դրանցից խուսափելը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելին հակված կլինի վերհիշել եւ վերլուծել անցած-գնացած իրադարձությունները։ Դրանք այնքան հին կլինեն, որ դուք միանգամից չեք հասկանա, թե ինչի մասին է խոսքը, որպեսզի նրան դուրս բերեք այդ վիճակից։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա հասկանալ ձեզ եւ ձեր արարքները։ Հենց այսօր նա ամենից շատ կցանկանա մնալ մենակ ինքն իր հետ։ Մի խանգարեք նրան։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ կիսվել իր մտքերով, անհանգստություններով, ցանկություններով եւ համոզմունքներով, սակայն ոչ նրա համար, որ չի վստահում ձեզ, այլ քանի որ հարկ կհամարի դրանք պահել իր մեջ, որպեսզի ինքնուրույն գլուխ հանի դրանցից։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին տխուր կլինի այն պատճառով, որ ձեզ հետ հարաբերությունների ինչ-որ փուլ մնացել է անցյալում, եւ այն չեք կարողանա վերադարձնել այլեւս։ Աշխատեք բացատրել նրան, որ այն, ինչ հիմա է ձեր միջեւ տեղի ունենում, նույնպես արժանի է ուրախության եւ հիացմունքի։
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք