Շատ հաճախ ուժեղ ու առնական տղամարդու դիմակի տակ թաքնված է զգայական եւ նուրբ հոգի ունեցող մեկը։ Հաճախ տղամարդիկ պարզապես ամաչում են ցույց տալ զգացմունքներն ու արտահայտել իրենց ցանկությունները։ Առանձին պետք է խոսել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը տղամարդուն դուր գալու համար։ Սակայն այժմ խոսենք ներքնազգեստների մասին, որոնց միջոցով կանայք գրավում եւ գայթակղում են տղամարդկանց։
Սեռական հարաբերություններ հաստատելու համար ներքնազգեստը շատ մեծ կարեւորություն ունի, ընդ որում, դա կարեւոր է ոչ միայն գեղեցիկ, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցչի համար։ Եթե կինը գիտակցում է իր այդ «զենքի» հզորությունն ու ուժը եւ կարողանում է ճիշտ կիրառել այն, ապա նա միշտ ցանկալի ու հմայիչ կլինի իր ընտրյալի համար։
Ի դեպ, կանայք պետք է հասկանան, որ գեղեցիկ ներքնազգեստը նույնիսկ ամենասովորական կնոջն կարող է անկրկնելի ու ցանկալի դարձնել տղամարդու համար։ Հետեւաբար, ցանկացած կին պետք է այնպիսի մի ներքնազգեստի հավաքածու ունենալ, որը կարող է «հրաշքներ գործել»։
Գեղեցիկ ներքնազգեստը տղամարդկանց 80%-ի համար շատ կարեւոր է։ Ավելին, կան տղամարդիկ, ովքեր հենց իրենք են ցանկանում ներքնազգեստ գնել իրենց սիրեցյալի համար՝ նախընտրելով ավելի բաց ու անկեղծ, ինտիմ ու էրոտիկ ներքնազգեստները, որոնք անգամ կարող են հարմար դրության մեջ գցել կնոջը։ Բայց պետք չէ հրաժարվել այդպիսի ներքնազգեստից, նույնիսկ եթե կարծում եք, որ այն թեթեւաբարո կանանց համար է։ Ի դեպ, հոգեբանները կարծում են, որ սեքսուալ ներքնազգեստ կրող կանաց ավելի քիչ են դավաճանում։
Ներքնազգեստի գույնը նույնպես մեծ նշանակություն ունի։ Կարմիրը շատ գայթակղիչ է, որը համարվում է «սեռական ագրեսիայի գույն» եւ նախընտրելի է շատ տղամարդկանց համար։ Բացառություն են կազմում պահպանողական եւ ոչ այնքան ինքնավստահ տղամարդիկ, քանի որ կարմիրը վախեցնում է նրանց։ Սեւը այս հարցում «մրցակցում է» կարմիրի հետ, եւ այն նույնպես շատ դուրեկան է տղամարդկանց համար։ Սպիտակ ներքնազգեստն ավելի չեզոք է, եւ այն միամտության ու անմեղության նշան է։ Բայց պետք է հիշել, որ սպիտակ ներքնազգեստը ընդգծում է մաշկի թերությունները։
Աղբյուրը՝ psy.passion.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում