«Орел и Решка» ծրագրի հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյին ձերբակալել են Հնդկաստանում՝ կասկածելով նրան ահաբեկչություն կազմակերպելու մեջ։
Ինչպես հայտնել է obozrevatel.com-ը՝ նկարահանող խումբը ցանկացել է նյութ պատրաստել Հնդկաստանի Ջայպուր քաղաքում եւ մեկնել է Դելի։
Ճանապարհին նկարահանող խմբին զանգել է իրենց մենեջերը եւ տեղեկացրել, որ նրանք հետախուզման մեջ են եւ Ջայպուրում մշակել են հատուկ պլան՝ նրանց ձերբակալելու համար։ Նրանք պետք է անհապաղ ետ վերադառնան։
Կարծելով, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել նկարահանող խումբը գնացել է հյուրանոց եւ տեսել, որ 15 ոստիկան, ազգային անվտանգության եւ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները սպասում են նրանց։
Պարզվել է, որ այս իրարանցումը սկսվել է այն բանից, որ այս երկրում չի թույլատրվում նկարահանումներ կատարել եւ հենց այս հանգամանքն էլ կասկածելի է եղել ոստիկանների համար։ Սակայն օրենքներին քաջատեղյակ չլինելը նրանց պատասխանատվությունից չի ազատել, եւ ոստիկանները մտադիր են եղել ձերբակալել նրանց, ինչպես նաեւ վերցնել նկարահանված նյութերը։ Հեռուստադիտողները «Орел и Решка» ծրագրի նոր եթերաշրջանի առաջին հաղորդումը չէին տեսնի, եթե չլիներ Ռեգինա Տոդորենկոն։
-Ես հասցրեցի պահել նկարահանված նյութերի հիշողության քարտերը, քանի որ իսկապես մեծ աշխատանք էինք կատարել։ Անգամ ինքնաթիռ նստելուց ես վախենում էի, որ հիմա բարձրախոսով իմ անունը կհայտարարեն եւ ամեն ինչ կվերցնեն։
Բարեբախտաբար ամեն ինչ առանց լուրջ միջադեպերի ու խնդիրների է անցել, քանի որ ոստիկանները, համոզվելով, որ նրանք ոչ մի ահաբեկչություն կազմակերպելու մտադրություն չունեն, բաց են թողել եւ հաղորդավարուհուն, եւ նկարահանող խմբի մյուս աշխատակիցներին։ Սակայն նրանք ստիպված են եղել 300 ռուփի տուգանք վճարել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում