Առաջիկա կինո-ուրբաթի գլխավոր իրադարձությունը ռեժիսոր Պիտեր Ջեքսոնի «Հոբիթ. հինգ զորքերի մարտը» ֆիլմի պրեմիերան է։
Եթե դուք Թոլքիենի (ում գրքի հիման վրա նկարահանվել է այս ֆիլմը) ստեղծագործությունների երկրպագուն եք, ապա ասեմ, որ ոչ միայն հիասթափություն, այլեւ վրդովմունք եք ապրելու, քանի որ ֆիլմը գրեթե ոչ մի ընդհանրություն չունի գրքի հետ։ Սակայն եթե ֆենտեզի ժանրի՝ հատկապես 3D ֆորմատով, սիրահար եք, ապա դուք գերագույն հաճույք կստանաք ֆիլմը դիտելիս...
Հոբիթ Բիլբո Բեգինսը շատ իզուր էր կարծում, որ իր արկածներն ավարտվեցին, երբ նա կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը՝ գտնել այն գանձը, որն այդքան մեծ կարեւորություն ուներ Թորինի համար։ Ճանապարհորդությունը այնքան էլ հեշտ չէր, բայց Բիլբոն հասկանում է, որ նա դեռ չի կարող անցնել հանգիստ ու խաղաղ կյանքի։ Գաճաճներին հետապնդում են օրքերի բանակը, իսկ էլֆերն ու մարդիկ, ում հետ Բիլբոն ու իր ընկերները հանդիպել էին ճամփորդության ժամանակ, նույնպես իրենց պահանջն են ներկայացրել այդ գանձերի մի մասին տիրանալու համար։ Սակայն շուտով Միայնակ լեռան մոտ բախվում են միանգամից հինգ զորք եւ միայն արյունալի պայքարը կարող է որոշել այս ամենի ավարտը...
«Աստերիքս. Աստվածների երկիրը» մուլտֆիլմը կրկին նկարահանված է 3D ֆորմատով։ Սա հիանալի հնարվորություն է ընտանիքի հետ կինոթատրոն գնալու համար։ Երեխաները մեծ հաճույք կստանան ու կվայելեն իրենց անցկացրած ժամանակը։ Աստերիքսի ու նրա ընկեր Օբելիքսի արկածները շարունակվում են։ Չար Կեսարը կրկին ցանկանում է նվաճել գալլերին։ Այս անգամ նա հրամայում է Աստերիքսի գյուղի մոտ Նոր Հռոմ՝ Աստվածների երկիր, կառուցել։ Գալլիայում քաոս եւ խուճապ է, սակայն Աստերիքսն ու Օբելիքսը չեն հանձնվում, քանի որ նրանք գիտեն, թե ինչպես է պետք պայքարել նենգ հռոմեացիների դեմ։ Նրանք գործի են դնում իրենց կախարդական կաղնիները եւ դիմում շատ այլ, ավելի ուժեղ ու ազդեցիկ մեթոդների օգնությանը։ Շատ թեթեւ ու գեղեցիկ մուլտֆիլմ է նրանց համար, ովքեր սիրում են հետեւել խենթ գալլերի արկածներին...
Չնայած իր՝ առաջին հայացքից լեգենդար անվանը՝ «Սատանայի ձեռքը» ֆիլմը այնքան էլ սարսափելի չէ, կարելի է անգամ ասել՝ ձանձրալի եւ կանխատեսելի։ Իրադարձությունները տեղի են ունենում մի խորհրդավոր հանրության շրջանում, որտեղ մյուս տարօրինակություններից զատ, այս հասարակության ներկայացուցիչները փորձում են վանել չար հոգիներին ու ազատվել դրանցից։Վեցերորդ ամսվա վեցերորդ օրը ծնվում են վեց աղջիկ։ Իհարկե, սա հիշեցնում է 666 թվի մասին։ Այս համայնքի իմաստունները սկսում են վկայակոչել հնագույն մարգարեությունը եւ պնդում, որ պետք է «մաքրման ծիսակարգ» անցկացնել։ Չափահաս դառնալու ժամանակ աղջիկները մեկը մյուսի ետեւից սկսում են անհետանալ։ Բոլորի մոտ առաջանում է միայն մեկ հարց. արդյոք այս ամենը «սատանայի ձեռքի գործն է», թե իմաստունների կրոնական նախապաշարումներ են, որոնց պատճառով աղջիկները վտանգի տակ են։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել