Դեկտեմբերի 25-ին աշխարհը տոնելու է Սուրբ Ծնունդը, որի ամենակարեւոր կերպարներից մեկը Սանտա Կլաուսն է։ Սանտա Կլաուս անունը սուրբ Նիկոլասի անվան հոլանդական տառադարձության աղավաղված տարբերակն է։ Ի դեպ, սուրբ Նիկոլասի օրը տոնում են դեկտեմբերի 6-ին։ Մինչ այսօր հստակ սահմանված չէ, որն է Սանտա Կլաուսի հայրենիքը՝ Լապլանդիան, թե Հյուսիսային բեւեռի ինչ-որ մի տեղ։
Իսկ ո՞վ է առեղծվածային այս հերոսը. եկեք պարզենք։
Մ.թ. 288թ-ին Պատարե քաղաքում ապրում էր Նիկոլայ անունով քարոզիչ։ Նա ծնվել է կրոնավորի ընտանիքում եւ մանուկ հասակից ծառայել է Աստծուն։ Նա մեծ ճանաչում է ձեռք բերել իր բարության եւ աղքատների օգնելու շնորհիվ։ Նա բոլորին նվերներ ու գումար էր տալիս, որը նա անում էր գիշերային ժամերին, որպեսզի ոչ մեկ չիմանար այդ մասին։
Հենց այդ նույն ժամանակաշրջանում հռոմեացիների ղեկավարն էր Դիոկղետիանոսը, ով ստիպում է իր ժողովրդին ընդունել հեթանոսությունը։ Եվ քանի որ Նիկոլայը շատ հավատացյալ մարդ էր, նա հրաժարվում է ընդունել այս կրոնը, ինչի արդյունքում հայտնվում է բանտում։
313թ-ին Հռոմ կայսր է դառնում Կոնստանտինը, ում հրամանով Նիկոլայը ազատ է արձակվում եւ շարունակում իր բարի գործերը։ Նիկոլայը մահանում է 343թ-ի դեկտեմբերի 6-ին, իսկ 800թ-ին նրան դասում են սրբերի շարքը։
Հենց սուրբ Նիկոլայն է Սանտա Կլաուսի նախատիպը։ Սակայն կան նաեւ այլ տարբերակներ։
Ամերիկյան Սանտա Կլաուսն ունի իր պատմությունը, որը մի փոքր հասարակ է։
Ամերիկյան Սանտա Կլաուսի տեսքը (որով մենք նրան այժմ ճանաչում ենք) Կոկա Կոլա ապրանքանիշի հորինված կերպարն է։ Կազմակերպության մարքեթինգային բաժինը 83 տարի առաջ որոշել է այս հեքիաթային հերոսին նմանեցնել իրենց ապրանքատեսակին։
Եվ հենց այդ է պատճառը, որ նախատոնական տրամադրությունը մեծապես կապված է այս ապրանքանիշի հետ, քանի որ կազմակերպությունը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի մարդիկ նույնացնեն «Սուրբ Ծնունդ», «Սանտա Կլաուս» բառերը «Կոկա Կոլայի» հետ։ Չպետք է նաեւ մոռանալ բոլորիս քաջ հայտնի «Տոներն են մոտենում, տոներն են մոտենում...» գովազդն ու երգը։
Սանտա Կլաուսի տեսքը՝ ալեհեր ծերուկ, ով հագնում է կարմիր եւ սպիտակ հագուստ, ամերիկացի նկարիչ Հեդոն Սանդբլոմի եւ Կոկո Կոլա ընկերության համագործակցության արդյունքն է։
Կոկա Կոլայի շիշը ձեռքին, եղնիկների սահնակի վրա նստած Սանտա Կլաուսը, ով ծխնելույզով մտնում է բոլոր տներն ու երեխաներին նվերներ բաժանում, ամենաէժան, բայց ամենահաջողված ու արդունավետ կերպարն է գովազդային բիզնեսի ամբողջ պատմության մեջ։
Աղբյուրը՝ Supernatural-word.ru, Adme.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային