Արցունքները կնոջ զենքերից մեկն են։ Շատ տղամարդիկ ամեն ինչի պատրաստ են, միայն թե ազատվեն կնոջ արցունքներից կամ թույլ չտան, որ դրանք հայտնվեն իրենց սիրելիի աչքերում։ Այս մասին կանայք շատ լավ գիտեն, հետեւաբար անում են ամեն ինչ, որպեսզի «ճիշտ օգտագործեն այն»։ Ի դեպ, կնոջ արցունքների ազդեցությունը կախված է նրա դերասանական ու թատերական տաղանդից եւ թափված արցունքների քանակից։ Իսկ ի՞նչ պետք է անի տղամարդը, եթե կինը լաց է լինում։
Առաջին հերթին պետք է պարզել, թե ում կինն է լացում, որովհետեւ եթե պարզվի, որ նա արդեն ամուսին ունի, ապա շատ վտանգավոր իրավիճակում կհայտնվեք։ Իսկ եթե նա ոչ մեկի կինը չէ, ապա կարելի է գործի անցնել։ Եվ ահա, եթե նա շարունակում է արտասվել, ապա պարզ է, որ դրանք երջանկության արցունքներ չեն։
Եթե ձեր կինն է լացում, ապա պետք չէ մենակ թողնել նրան, քանի որ ինչ-որ մեկը կմտածի, որ նա ազատ է եւ կփորձի սփոփել նրան։
Երբ կինը լաց է լինում, ապա անիմաստ է նրան հարցնել. «ի՞նչ ես ցանկանում», «ո՞վ է մեղավոր», «ի՞նչ անել»։
Առաջին հարցը մեծ հարված կարող է հասցնել ձեր գրպանին, իսկ մյուս երկու հարցը պարզապես հետաքրքրություն է։
Կանացի արցունքներից հնարավոր չէ խուսափել, սակայն պետք չէ կատարել արտասվող կնոջ կամակորությունները։ Միշտ հիշեք, նվերներ պետք է տալ միայն ուրախ կանանց։
Եթե կինը շարունակում է լաց լինել եւ ձեր կողքից չի հեռանում, ուրեմն նշանակում է, որ նա ցանկանում է, որ հենց դուք իրեն սփոփեք։ Ցույց տվեք նրան, որ դուք շատ տխուր եւ հետաքրքրված եք նրա խնդրով։
Պետք չէ լուրջ վերաբերել այն ամենին, ինչ ասում է արտասվող կինը։ Կարեւորը նրան աջակցելն ու ամուր գրկելն է։
Իսկ եթե տղամարդն է լաց լինում... ի՞նչ կարող է կինն անել։
Նրբազգաց եղեք։ Եվ դեմքի այնպիսի հայացք ընդունեք, որ իբրեւ թե չեք նկատել նրա արցունքները։
Եթե տղամարդը չի կարողանում զսպել արցունքներն ու լաց է լինում, ապա կարելի է գրկել նրան եւ հանգստացնել, իսկ եթե նա շարունակում է լաց լինել, ուրեմն արդեն ժամանակն է փոխել նրա տակդիրն ու «կաթիկ տալ»։
Աղբյուրը՝ stil.mirtesen.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով