Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Հայաստանում հրեական համայնքը նշել է Հանուկա տոնն ու «Մենորա» կենտրոնի 20-ամյակը. ֆոտոռեպորտաժ

11:04, 23 դեկտեմբերի

Դեկտեմբերի 22-ին՝ հրեաների Հանուկա տոնի յոթերորդ օրը, Հայաստանում հրեական՝ «Մենորա» մշակութային կենտրոնը, տոնեց իր հիմնադրման 20-ամյակը:

Այդ առիթով կազմակերպված երեկոյին ներկա է եղել նաեւ NEWS.am STYLE-ը եւ ֆիքսել միջոցառման ամենահիշարժան պահերը: «Մենորայի» 20-ամյակին նվիրված երեկոյի հանդիսավոր բացումը տրվեց «Սիրո երգ» հոլովակի պրեմիերայով, որը ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նկարահանել է կոմպոզիտոր Վիլլի Վայների ստեղծագործության հիման վրա:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահի աշխատակազմի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով ներկայացուցիչ Նարինե Գուլյանը եւ ՀՀ մշակույթի նախարարության՝ ժամանակակից արվեստի բաժնի ղեկավարի տեղակալ Արամ Գյուրջանը: Վերջինս նախարարության կողմից ոսկե մեդալով պարգեւատրեց Վիլլի Վայներին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վիլլի Վայներն ասաց, որ սա իր համար բացարձակ տոն էր՝ լի խաղաղությամբ եւ բարությամբ: «Հրաշալի ներկայացվեց այն ամենը, ինչը կապված է մեր անցած ուղու հետ: Այսօր շրջապատված էինք ամենահարազատ մարդկանցով, որոնց հետ մենք հույս ունենք այդ ուղին շարունակել: Իսկապես երեւանյան տոն ստացվեց, քանի որ նախեւառաջ մենք բոլորս երեւանցի ենք, իսկ երեւանցի հասկացողությունը չի ճանաչում ոչ մի ազգություն: Դա որակ է, որ մարդ կամ ունի կամ չունի»,-ասաց նա:

Խոսելով նախարարության կողմից արժանացած մեդալի մասին, կոմպոզիտորն ասաց, որ դա իր համար իսկապես անակնկալ էր:

«Սրտատրոփ էր այն պահը, երբ զգացի, որ դա ուղղակի շնորհակալգիր չէ: Իհարկե, շատ լավ զգացի ինձ այդ պահին: Մշակույթի նախարարությունը շատ ուշադիր է մեր հանդեպ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ: Մենք իրոք սպասում ենք դրան, քանի որ երբ գնահատվում ես,  ուզում ես շարունակել, որովհետեւ միշտ առջեւում մի այլ լույս է ծագում, որի դու պետք է հասնես»:

«Մենորայի» 20-ամյակի միջոցառմանը ներկա էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ալեքսանդր Սորոկինը, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը եւ շատ այլ պատվավոր հյուրեր: Իրենց կատարումները ներկաներին նվիրեցին Երեւանի պետական կամերային խոռի երգիչները եւ դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Բոլոր հյուրերին կազմակերպության կողմից հուշանվերներ հանձնվեցին:

Միջոցառման ավարտին պատվավոր հյուրերը՝ ի դեմս հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի, վառեցին Հանուկայի խորհրդանիշ յոթը մոմերը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել