Դիզայներ Աննա Շահբազյանը, ում NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է, օրերս կրկին զրույց է ունեցել մեզ հետ՝ պատասխանելով մեզ հուզող հարցերին։ Ինչպես տեղեկացրել ենք, Աննան գործունեությունը ծավալում է Մոսկվայում, սակայն մինչ այդ նա իր աշխատանքներով գեղեցկացրել է հայուհիներին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում դիզայները խոսեց հայ եւ ռուս հաճախորդների տարբերության, նորաձեւության հանդեպ նրանց վերաբերմունքի, ինչպես նաեւ գալիք տարվա նորաձեւ գույների մասին։
Ովքե՞ր են այդտեղ՝ Մոսկվայում, Ձեր հաճախորդները։ Ավելի շատ հա՞յ, թե՞ ռուս աղջիկներ են Ձեզ դիմում։
Թե’ հայ, թե’ ռուս աղջիկներն էլ կրում են իմ զգեստները, բայց, իհարկե, գերակշռում են ռուսները։ Նրանք են իմ հիմնական հաճախորդները։
Ի՞նչ տարբերություններ եք նկատել հայ եւ ռուս հաճախորդների միջեւ։
Երեւի ամենցավոտ հարցերից մեկն է, որովհետեւ, երկար տարիներ աշխատելով հայ հաճախորդների հետ, ակնհայտ զգացի տարբերությունը։ Ռուս կանայք եւ աղջիկներն ավելի կիրթ են մոտենում հարցին եւ ավելի վստահ են, գիտեն, թե ինչ են ցանկանում։ Հետո շատ պահանջկոտ են, եւ պահանջելով, գիտեն, թե ինչ են պահանջում։ Իրենց ցանկությունները կիրթ են ձեւակերպում։ Երբեք իրենց կարծիքը չեն թելադրում։ Դա շատ կարեւոր է։ Երբ դիմում ես ինչ- որ մասնագետի, դու պետք է վստահես նրան։ Ես նկատել եմ, որ ռուսների համար դիզայները թանկ մարդ է, որովհետեւ իրենց համար դա յուրահատուկ երեւույթ է՝ դիմել դիզայների օգնությանը։ Եւ, ամենակարեւոր փաստը, երբեք իրենց կարծիքը չեն թելադրում։ Մի կոպիտ օրինակ կարող եմ բերել. Հայաստանում, երբ դիմում են դիզայների, իրենք անպայման պետք է սկզբից մինչեւ վերջ մասնակցեն զգեստի ստեղծմանը, իրենցը թելադրեն։ Ռուսների մոտ այդպես չէ։ Եվ ինչն է ինձ դուր գալիս ռուսների մեջ, որ իրենք միշտ կարողանում են իրենց էմոցիաները ցույց տալ, այսինքն՝ երբ չեն հավանել էսքիզները, ես դա զգացել եմ եւ զգացել եմ նաեւ, երբ շատ են հավանել։ Հայերի մոտ, ցավոք սրտի, կեղծավորությունը շատ է։ Մի տեսակ մեծամտության գիծ կա բոլորիս մեջ առ այն, որ մենք ամեն ինչ գիտենք։
Իսկ նորաձեւության ընկալման մասին ի՞նչ կասեք։ Ինչպիսի՞ն են ռուս աղջիկների մոտեցումները նորաձեւության միտումներին։
Ռուս աղջիկներն առանձնապես չեն տառապում նորաձեւությամբ։ Ես նկատել եմ, որ նրանք շատ հանգիստ մոտեցում ունեն հագուստին, եթե դա վերաբերում է առօրյա զգեստներին։ Շատ հարմարավետ են հագնվում, հազվադեպ եմ նկատում ավելորդություններ։ Նույնն էլ կասեմ հայերի մասին։ Վերջերս եղել եմ Հայաստանում, ինձ դուր է գալիս հայ աղջիկների հագուկապը, կարծում եմ՝ ձեւամոլությունը վերացել է։ Ավելի ոճային, թեթեւ են հագնվում։ Ինձ դա ուրախացնում է շատ։
Խոսեցինք աղջիկների մասին, իսկ ի՞նչ կասեք տղամարդկանց մասին։
Ռուս տղամարդիկ ավելի շատ նորաձեւ են հագնվում, քան ռուս կանայք, դա իմ անձնական կարծիքն է։ Հայ տղամարդկանց մասին չեմ կարող ստույգ գնահատական տալ, բայց այն, ինչ տեսնում եմ հիմա Մոսկվայում ռուս տղամարդկանց շրջանում, ինձ ուրախացնում է, եւ աչքին է հաճելի։ Շատ ճաշակով, հավաքված եւ գրագետ են հագնվում։
Եվ վերջում, կուզեի նշեիք գալիք տարվա նորաձեւ գույները, կամ ի՞նչ խորհուրդ կտայիք հագնել Ամանորի գիշերը։
Այս տարվա գույներն են կապույտի երանգները եւ բեժը, բայց դա շատ ինդիվիդուալ է, ամեն մեկին չի սազում այդ գույները։ Ամեն մարդ ունի իր ճաշակը, իր գույնը, եւ հենց գույնն է, որ շատ կարեւոր է հագուստի մեջ։ Այդ իսկ պատճառով կոնկրետացնել պետք չէ։ Կախված է տրամադրվածությունից, ընկալումներից, աշխարհայացքից եւ ցանկություններից։
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում