«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Երեւանում բոլոր ճանապարհները փակ են». հայ դիզայները Մոսկվայում է գործունեություն ծավալում

11:33, 20 փետրվարի

Դիզայներ Աննա Շահբազյանը, ով դիզայներական գործունեությունը սկսել է դեռեւս 2005 թվականին Հայաստանում, այժմ գործունեություն է ծավալում Մոսկվայում: Հայտնի հայերից Աննան աշխատում է երգչուհի Արմինկայի հետ, սակայն, նրա խոսքով, Հայաստանում չկա նորաձեւություն, եւ փակ են բոլոր ճանապարհները: Ստորեւ ներկայացնում ենք NEWS.am STYLE-ի զրույցն Աննա Շահբազյանի հետ:

Որո՞նք են դիզայներ դառնալու ճանապարհին դժվարությունները Երեւանում եւ Մոսկվայում: Ինչպե՞ս է ընթացել Ձեր ուղին այստեղ եւ այնտեղ:

Ես գործունեությունս սկսել եմ 2005 թվականին եւ շատ արագ հասա իմ նպատակներին: 2006-ին եղավ իմ առաջին ցուցադրությունը: Դժվարություն գրեթե չեմ ունեցել, որովհետեւ բավական ինքնավստահ եմ եղել եւ հաստատ իմացել եմ, թե ինչ է ինձ պետք: Բացի այդ, կողքիս են եղել իմ ընտանիքի անդամները, հատկապես հայրս, ով իմ առաջին եւ ամենամեծ քննադատն է մինչեւ հիմա: Նույնիսկ այսպիսի հեռավորությամբ նա աչալուրջ հետեւում է իմ բոլոր քայլերին, պայմանավորվածություններին եւ, եթե հարկ լինի, նա նույնիսկ կղեկավարի իմ ապագա նորաձեւության տունն այստեղ՝ Մոսկվայում: Երեւանում իրար հաջորդեցին իմ ցուցադրությունները, միանգամից ձեռք բերեցի հաճախորդների մեծ բանակ:

Իմ ուղին Մոսկվայում սկսվեց 2009 թվականից` ռուս հայտնի դիզայների խորհրդով, նրա հետ մտերմության եւ նրա կողմից անմիջական ջերմության հիման վրա: Ես շատ հպարտ եմ իմ գործընկերներով, նրանց հետ ջերմ հարաբերություններով, մտքերի փոխանակումներով եւ անհամբեր սպասում եմ հերթական նորաձեւության շաբաթներին, որտեղ կրկին ու կրկին կհանդիպեմ նրանց:  

Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան նորաձեւությունը: Ըստ Ձեզ, այս ոլորտում առաջընթաց կա՞:

Հայաստանում չկա նորաձեւություն, կան լավ մասնագետներ, բայց չկա դաշտ, չկան նորաձեւության շաբաթներ եւ, ցավոք, ես չկամ հայկական նորաձեւության դաշտում եւ ցանկություն էլ չունեմ լինելու: Ես արդեն մի քանի տարի է` համարվում եմ ռուսական դաշտում գործող դիզայներ, ով շատ շուտով հանդես կգամ թե՛ հագուստի զանգվածային, թե՛ անհատական ցուցադրությամբ:

Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ չկա դաշտ եւ չկա լուրջ վերաբերմունք այս արվեստին, բացարձակ: Նույնիսկ ես մի բան նկատեցի. դիզայներների շրջանում իրար հանդեպ հակակրանքը: Չնայած կարող են դեմքիդ ժպտալ, հրավիրել ինչ-որ միջոցառումների, սակայն այստեղ (Մոսկվայում-խմբ.) չկան նման երեւույթներ եւ այդ գալիս է Վյաչեսլավ Միխայլովիչ Զայցեւից: Նա մեծություն է եւ համարվում է բոլոր դիզայներների ուսուցիչը: Ես շատ հպարտ եմ, որ բոլորովին վերջերս ես էլ ընդգրկվեցի նրանց շարքերում:

Ամենամեծ «ստոպը», որի պատճառով շուկան չի զարգանում, հաճախորդներն են: Հայ ազգը սովոր է միշտ փնովել, վատաբանել, դրա համար չկա զարգացած շուկա:

Ո՞րն եք համարում ձեր ամենամեծ ձեռքբերումն այս ասպարեզում:

Ամենամեծ ձեռքբերումը հաճախորդի վստահությունն է, որ ունեցել եմ միշտ. թե’ հայ, թե’ ռուս:

Բացի Արմինկայից, այլ հայտնի անձանց հետ աշխատո՞ւմ եք:

Ցավոք, Արմինկայից բացի ուրիշ ոչ ոք իմ ուզած չափանիշներին չհամապատասխանեց: Շատերն են ցանկացել հագնվել ինձ մոտ, սակայն չստացվեց:

Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված:

Ծրագրերը շատ-շատ են: Ծրագրերում կա նոր հավաքածու ավարտին հասցնել եւ ցուցադրել:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search