Աղբը սովորաբար տեսնում ենք այնտեղ, որտեղ այն չպետք է լինի՝ փողոցում, անտառում, ճանապարհի եզրին, գետի ափին։ Բայց մաքրապատող Հակոբ Միկոյանի համար աղբը միայն գետնին հայտնվածը չէ։
Նրա համոզմամբ՝ այն, ինչ տեսանելի է դառնում շրջակա միջավայրում, հաճախ սկսվում է մարդու ներսում։ Բարկություն, վիրավորանք, հպարտություն, չարություն, անտարբերություն․ այս «աղբը», եթե չնկատվի ու չմաքրվի, կարող է արտահայտվել նաև մարդու վերաբերմունքում՝ մարդկանց ու բնության նկատմամբ։
Հենց այս ընկալմամբ էլ Հակոբը տարիներ շարունակ մաքրում է տարբեր տարածքներ։ Նրա համար դա պարզապես աղբ հավաքելու աշխատանք չէ։ Մաքրելը դարձել է առօրյա սովորություն, աղոթք, մեդիտացիա և ինքն իր հետ մնալու հնարավորություն։
«Մենք բնությունը ստեղծողի հետ պայմանավորվածություն ունենք՝ ես մաքրում եմ Մայր Հողը, Նա մաքրում է մարդկանց մտքերը»,— ասում է Հակոբը։

2021 թվականի հոկտեմբերի 24-ից այս գործողությունը նրա համար նոր իմաստ ստացավ։ Մաքրելով շրջակա միջավայրը՝ նա սկսեց ուշադրություն դարձնել նաև սեփական մտքերին։
«Այդ օրվանից սկսած սկսեցի մաքրել նաև իմ միտքը ավելորդ աղբից»։
Այդպես ծնվեց նրա ամենօրյա «ՄաքրաՊատումը»։
Հակոբը երբեմն հեռանում է քաղաքային աղմուկից, գտնում աղտոտված տարածք ու սկսում մաքրել։
«Ինքս ինձ հետ մեկուսանում, խաղաղվում, որքան որ հնարավոր է լինում»։
«Մարդը ծնվում է մաքուր»,— ասում է նա՝ հիշելով Պարույր Սևակի միտքը՝ «Աշխարհին մանկան մաքրություն է պետք…»։

Հակոբի համար կարևոր է ոչ միայն այն, որ աղբը հայտնվել է գետնին, այլ նաև՝ ինչու է մարդն այն այնտեղ նետել։
Եթե տեսնում է աղբ նետող մարդու, խոսում է, երբ հնարավոր է, բայց չի փորձում դատել նրան։
«Ինձ տրված չի այդ իրավունքը, որ դատեմ տվյալ մարդուն։ Կարող եմ քննարկել մարդու արարքը, երբեք ոչ նրան»։
Նույն սկզբունքն է փորձում պահել նաև կոնֆլիկտային իրավիճակներում։
«Բարկությունը նույնպես աղբ է»։
Նա ասում է, որ մարդիկ տարբեր ժամանակում են հասնում գիտակցման, ու ինքը այլևս չի շտապում փոխել ուրիշներին։
«Այլևս չեմ շտապում, ամեն ինչ վստահել եմ Արարչին»։
Արդյունքներից կախված չեմ։ Անում եմ այն, ինչ պետք է անեմ»։
Ամեն հավաքած պարկը նրա համար ունի նաև խորհրդանշական իմաստ։
«Ամեն պարկ աղբ հավաքելը ինձ համար աղոթք է/մեդիտացիա։ Ով ինչպես ցանկանա, կարող է հասկանալ»։
Այս ամենի հիմքում, նրա խոսքով, սերն է։

«Սերն եմ վերականգնում հողի ու միմյանց նկատմամբ»։
Հակոբը կարծում է, որ բնության հանդեպ վերաբերմունքն ու մարդկանց հանդեպ վերաբերմունքը իրարից անջատ չեն։
«Եթե Սերը հողի նկատմամբ չվերականգնենք, չենք կարող հանդուրժել միմյանց, ատելությունը ու չարությունը ցեցի նման մեզ ներսից կքայքայի»։
Տարիների ընթացքում «ՄաքրաՊատումը» փոխել է նաև իրեն։
«Ավելի քիչ դատել, ավելի շատ ներել ու սիրել…»
Բայց Հակոբը դա ավարտված ճանապարհ չի համարում։
«Զգում եմ, որ երբեք այսպիսին չեմ եղել, միևնույն ժամանակ հասկանում եմ, որ էլի տեղ ունեմ… Այդ զգացումը պարզապես հրաշալի է»։

Նրա պատմությունը սկսվում է մի պարզ գործողությունից՝ կռանալ ու գետնից վերցնել աղբը։ Բայց այդ գործողության մեջ Հակոբը տեսնում է նաև սեփական ներսը մաքրելու հնարավորություն։
Մաքրել ոչ միայն այն, ինչ մեր շուրջն է, այլև այն, ինչ մեր ներսում է։
«Բոլոր բնագավառներում՝ #ՄաքրաՊատումըԱյլընտրանքՉունի»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները