Օհայոյի պետական համալսարանի նախկին պրոֆեսորը, որը ոստիկանությանըհայտնել էր, որ սպանել է կնոջը՝ ենթադրաբար իր դեմ իրականացվող սեռականբնույթի շանտաժի (սեքստորշնի) սխեմայի թիրախ դառնալուց հետո, դատապարտվելէ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման, գրում է PEOPLE-ը։
77-ամյա Ջեյմս Ս. Հիլը հոկտեմբերի 28-ին իրեն մեղավոր է ճանաչել սպանության ևընտանի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքներով՝համաձայն PEOPLE-ի կողմից ձեռք բերած դատական փաստաթղթերի։ Նույն օրը Օհայոնահանգի Ֆրանկլին շրջանի դատավորը հրապարակել է դատավճիռը։
Սպանության համար Հիլը դատապարտվել է 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման՝15 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։ Նա նաև12 ամսվա ազատազրկման է դատապարտվել կենդանիների նկատմամբ դաժանվերաբերմունքի համար։ Այդ պատիժը կկրի հիմնական ազատազրկման հետմիաժամանակ, ասվում է PEOPLE-ի ձեռք բերած դատականորոշման մեջ։
Դատախազները, համաձայնության շրջանակում, նրա դեմ առաջադրվածծանրացուցիչ հանգամանքներով սպանության մեղադրանքը հանել են՝ համաձայնդատական փաստաթղթերի։
Մեղավորությունն ընդունելը տեղի է ունեցել գրեթե մեկ տարի անց այն բանից հետո, երբ Հիլին մեղադրանք էր առաջադրվել Օհայո նահանգի Ափեր Արլինգթոն քաղաքումգտնվող իրենց տանը կնոջ՝ 64-ամյա Մերի Հիլի սպանության համար։
Գործը սկիզբ է առնում 2025 թվականի նոյեմբերի 9-ից, երբ ոստիկանությունը կանչվելէ զույգի տուն՝ Ափեր Արլինգթոնում, այն բանից հետո, երբ Հիլը զանգահարել էր 911 և օգնություն խնդրել։ Այս մասին հայտնում են The Columbus Dispatch-ի, ABC6-ի ևCleveland.com-ի հրապարակումներում մեջբերված դատական փաստաթղթերը։
Քննիչներին հայտնել են, որ Հիլը շփվել է ծանոթությունների կայքում հանդիպած միկնոջ հետ և նրան ուղարկել իր մերկ լուսանկարները։ Ըստ Cleveland.com-ի՝ դատականփաստաթղթերում նշվում է, որ Հիլի պնդմամբ՝ կինը սպառնացել է հրապարակել այդլուսանկարները, եթե նա իրեն15 հազար դոլար չվճարի։
Ըստ 10TV-ի ունեցած փաստաթղթերի՝ Հիլը քննիչներին հայտնել է, որ «այդիրավիճակից դուրս գալու միայն մեկ ելքը դա կարող էր պատկերացնել»։
Նա, ըստ ABC6-ի հաղորդման, նաև պատմել է, որ մերսման ժամանակ դանակովհարվածել է Մերիի կրծքավանդակին՝ այդ ընթացքում ներողություն խնդրելով նրանից։Մերին մահացած է ճանաչվել դեպքի վայրում։
Հիլը դանակահարել է նաև ինքն իրեն և դեպքից հետո հոսպիտալացվել, հաղորդում էլրատվամիջոցը։ WCMH-ի փոխանցմամբ՝ Հիլը ոստիկանությանը հայտնել է նաև, որՄերիին դանակահարելուց հետո փորձել է սպանել իրենց շանը։
Լուսանկարը՝ Franklin County Ohio Sheriff
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 3 նոյեմբերի
«Հայկական գինու շաբաթ». նախաձեռնություն, որը խրախուսում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին դառնալ իրենց ազգային գինեգործության դեսպանները16:30, 3 նոյեմբերի
Նախկին պրոֆեսորը դատապարտվելէ կնոջ սպանության համար՝ այն բանից հետո, երբ, ըստ մեղադրանքի, նրան շանտաժի են ենթարկել իր մերկ լուսանկարների միջոցով16:04, 3 նոյեմբերի
ReAnimania-ն 18 տարեկան է․ միջազգային փառատոնն ընդլայնում է ծրագիրն ու հանդես գալիս նոր նախագծերով15:05, 3 նոյեմբերի
Նիկոլաս Քեյջն ասում է, որ Մալիբուի իր տան մոտ առաջացած փոսի պատճարով ներկայումս «մի փոքր անօթևան է» զգում14:23, 3 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կիպ զգեստով ցուցադրել է իր շքեղ կազմվածքը «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ13:18, 3 նոյեմբերի

12:30, 3 նոյեմբերի
Մոտոցիկլետով մահացու վթարից երկու օր անց ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդի ընտանիքը հայտնել է, որ նա կյանքի ընթացքում պայքարել է ալկոհոլի հետ կապված խնդիրների դեմ11:29, 3 նոյեմբերի
Ջոնի Դեփը յոթ տարվա դադարից հետո վերադառնում է հոլիվուդյան մեծ կինոարտադրություն՝ Էբենեզեր Սքրուջի կերպարում անճանաչելի դառնալով10:30, 3 նոյեմբերի

09:00, 3 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 2 նոյեմբերի
Կենդանի զեբր, սև խավիար և կենդանիների կերպարներով հյուրեր․ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում «Վայրի ջունգլիներ» թեմատիկ երեկույթ է կազմակերպել22:27, 2 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հայտնվել են Թոմաս Մարքլի՝ մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված սկանդալի կենտրոնում