Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի դուստրը՝ Տալուլա Ուիլիսը, Instagram-ի իր էջից հեռացրել է հոր հետ հազվագյուտ լուսանկարը։ Դերասանը պայքարում է ճակատաքունքային դեմենցիայի դեմ։ 32-ամյա Տալուլան նաև հրապարակել է գրառում, որում բացատրել է իր որոշման պատճառը և խոստովանել, որ շտապել է ընտանեկան անձնական պահը հանրայնացնել։
Լուսանկարը Տալուլայի էջում հայտնվել էր նոյեմբերի 21-ին։ Կադրում նա նստած էր 71-ամյա դերասանի կողքին՝ բացօթյա պատշգամբում տեղադրված կախովի նստարանին, գրկել էր հորը և բռնել նրա ձեռքը։ Բրյուսը կրում էր մոխրագույն կարդիգան և բաց վարդագույն վերնաշապիկ, իսկ դուստրը՝ կարմիր սվիտեր և արևային ակնոց։
Լուսանկարն արվել էր ընտանեկան հանդիպման ընթացքում, երբ հայրն ու դուստրը միասին դիտում էին ամերիկացի երգիչ Ֆրենկի Վալիի ելույթը։ Սակայն արդեն հաջորդ օրը Տալուլան հեռացրել է հրապարակումը՝ բացատրելով, թե ինչու է որոշել լուսանկարը չթողնել հանրային հասանելիության մեջ։

«Բարև։ Երեկ ես լուսանկար էի հրապարակել հայրիկիս հետ, քանի որ միասին հրաշալի ժամանակ էինք անցկացրել։ Ես խնդրել էի ինչ-որ մեկին լուսանկարել մեր համատեղ պահերից մեկը՝ շատ գեղեցիկ դրվագ, երբ դիտում էինք Ֆրենկի Վալիի կատարման տեսանյութը»,- գրել է նա։
Տալուլան խոստովանել է, որ այնքան էր հուզվել այդ հանդիպման մթնոլորտից, որ չէր մտածել՝ որքան անձնական կարող է թվալ այդ լուսանկարը կողմնակի մարդկանց։
«Ես այնքան էի ուրախացել այդ հուզիչ պահի համար, որ չէի մտածել, որ գուցե այդ լուսանկարը չափազանց անձնական է հանրայնացնելու համար։ Ես ընդունում եմ դա և խոստանում, որ հետագայում ավելի զգուշավոր կլինեմ»,- հավելել է Տալուլան։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հասկանում է՝ որքան շատ են երկրպագուները սիրում իր հորը, և վստահեցրել, որ ընտանիքի համար նա շարունակում է մնալ իսկական հերոս։
«Ես գիտեմ, որ բոլորդ սիրում եք նրան։ Ես սիրում եմ նրան։ Իմ ընտանիքը սիրում է նրան։ Եվ նա միշտ կմնա այն հերոսը, որին մենք ճանաչում ենք»,- եզրափակել է դերասանի դուստրը։
Հրապարակումը երկրպագուների կողմից աջակցության մեծ ալիք է առաջացրել։ Շատ օգտատերեր նշել են, որ Տալուլան չպետք է ներողություն խնդրի սեփական հոր հետ հիշողություններով կիսվելու համար՝ լուսանկարն անվանելով հուզիչ և գեղեցիկ։ Ոմանք էլ ընդգծել են, որ միայն ընտանիքն իրավունք ունի որոշելու՝ իր կյանքի որ պահերով կիսվել հանրության հետ։

Բրյուս Ուիլիսը շարունակում է պայքարել դեմենցիայի դեմ
Բրյուս Ուիլիսի մոտ 2023 թվականի փետրվարին ախտորոշվել է ճակատաքունքային դեմենցիա (ՃՔԴ)՝ առաջադիմող հիվանդություն, որն ախտահարում է ուղեղի՝ խոսքի, վարքի և անձնային առանձնահատկությունների համար պատասխանատու հատվածները։ Մեկ տարի առաջ դերասանի ընտանիքը հայտնել էր, որ նա տառապում է աֆազիայով՝ խոսելու և խոսքը հասկանալու կարողության վրա ազդող խանգարմամբ, և հայտարարել նրա դերասանական կարիերան ավարտելու մասին։
Այդ ժամանակից ի վեր Ուիլիսի հարազատները փորձում են հնարավորինս պաշտպանել նրա անձնական կյանքը, թեև պարբերաբար հանրության հետ կիսվում են ընտանեկան լուսանկարներով և նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններով։
Ներկայումս դերասանն ապրում է առանձին, մեկհարկանի տանը, որտեղ նրա շուրջօրյա խնամքն իրականացնում է մասնագետների թիմը։ Նրա կինը՝ Էմմա Հեմինգը, ավելի վաղ բացատրել էր, որ նման որոշումն ընդունվել է նախևառաջ իրենց դուստրերի՝ 14-ամյա Մեյբլի և 12-ամյա Էվելինի բարօրության համար։ Ընտանիքի անդամները պարբերաբար այցելում են Բրյուսին։
Դերասանը Դեմի Մուրի հետ ամուսնությունից ունի նաև երեք չափահաս դուստր՝ Ռումերը, Սքաութը և Տալուլան։
Ինքը՝ Տալուլան, վերջին տարիներին բազմիցս խոսել է այն մասին, թե որքան դժվար է իր և հարազատների համար հետևել հոր առողջական վիճակի փոփոխություններին։ 2026 թվականի օգոստոսին Բրյուսը ներկա է եղել նաև դստեր և երաժիշտ Ջասթին Էյսիի հարսանեկան արարողությանը։ Այդ ժամանակ դերասանի և դստեր գրկախառնությունը պատկերող լուսանկարը դարձավ հազվագյուտ հրապարակային վկայություններից մեկը, որ Բրյուսը շարունակում է մասնակցել ընտանեկան կարևոր իրադարձություններին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:24, 23 նոյեմբերի
Բրյուս Ուիլիսի դուստրը քննադատություններից հետո հեռացրել է հոր հետ հուզիչ լուսանկարը13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն