Նյու Ջերսի նահանգի պատմության մեջ ամենախոշոր ու թանկարժեք ապահարզանային գործի ֆոնին՝ 56-ամյա միլիարդատեր Ջոն Օվերդեքը ուշագրավ մանրամասներ է հայտնել իր անձնական կյանքից։ Ոստիկանների տեսախցիկների արձանագրած կադրերից պարզ է դառնում, որ ֆինանսական մագնատը պնդում է, թե իր նոր ընկերուհու հետ ընդամենը «հանդիպում են», բայց երբեք սեքսով չեն զբաղվել և նույնիսկ իրար մոտ չեն մերկացել։
Ոստիկանական տեսախցիկների տեսագրությունները
Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին, երբ Միլբեռն քաղաքի ոստիկանությունը կանչով ժամանել էր Օվերդեքների առանձնատուն։ Դրանից ամիսներ առաջ Ջոնի կինը՝ Լորան, դիմել էր դատարան՝ պահանջելով 6,2 միլիարդ դոլարի հասնող ռեկորդային ունեցվածքի բաժանում։
Իր առանձնատան մոտ զրուցելով իրավապահների հետ՝ Օվերդեքը նոր ընկերուհուն բնութագրել է որպես «փոքր-ինչ բռնկվող» և պատմել իրենց տարօրինակ հարաբերությունների մասին․
«Մենք ռոմանտիկ հարաբերությունների մեջ ենք, բայց երբեք սեքս չենք ունեցել», — տեսախցիկի առջև ասել է նա՝ հավելելով, որ կինն ունի իր բնակարանի բանալիները, հանդիպում են շաբաթական մի քանի անգամ, բայց իրար ներկայությամբ «երբեք չեն հանվել»։
Ոստիկանությունն այդ օրը կանչ էր ստացել այն բանից հետո, երբ Ջոնը չեղարկել էր ընկերուհու հետ ընթրիքը։ Զայրացած կինը եկել էր նրա 600 քառակուսի մետրանոց առանձնատուն ու սպաներին պատմել իր դժգոհությունը․ «Նա պարզապես օգտագործում է ինձ ու փորձում է լռեցնել, որպեսզի չվնասեմ իր հեղինակությանը։ Երկու տարի է անցել, ու ես այսքան ժամանակ լռել եմ», - ասել է նա։
Կնոջ հայտնվելն ու ոստիկանության արձագանքը
Իրավիճակի թեժ պահին դեպքի վայր է ժամանել Ջոնի կինը՝ 56-ամյա Լորա Օվերդեքը։ Նա ոստիկաններից պահանջել է իրենց տանից դուրս հանել ամուսնուն ու վերջինիս նոր ընկերուհուն՝ հայտարարելով, որ այլևս չի հանդուրժի նրանց։ Երբ ոստիկաններն ակնարկել են, թե գործը բավականին խճճված է, Լորան հակադարձել է, որ ունի հյուրանոցային հաշիվներ և այլ «ապացույցներ», որոնք հերքում են ամուսնու այն պնդումները, թե իբր ընկերուհու հետ ոչ մի ինտիմ կապ չի եղել։
Ինքը՝ Ջոնը, ոստիկաններին բացատրել է, որ ընկերուհին կատաղել է ընթրիքը չեղարկելու պատճառով, քանի որ ինքը նախընտրել էր ժամանակն անցկացնել որդու հետ։ Լսելով սիրային այս եռանկյունու պատմությունը՝ ոստիկաններից մեկն ասել է․ «Աշխարհի չափ հին պատմություն է», իսկ մյուսը միլիարդատիրոջը պարզապես խորհուրդ է տվել բաժանվել այդ կնոջից։
Ի՞նչ է դրված դատարանի առջև
Աստղաբաշխական պահանջ․ Լորան պահանջում է ամուսնու Two Sigma հեջ-ֆոնդի բաժնեմասի 35%-ը։ Հայտնի է, որ նախկինում ամուսինը 600 միլիոն դոլար է առաջարկել կնոջը՝ գործը խաղաղ կերպով հանգուցալուծելու համար։
Բացակայող պայմանագիր․ Զույգն ավելի քան 20 տարի ապրել է միասին, բայց այդպես էլ ամուսնական պայմանագիր չի կնքել։ Նյուարկի ընտանեկան դատարանում դատական քաշքշուկն ու հարցաքննությունները դեռ շարունակվում են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ20:31, 21 հոկտեմբերի
«Նորաձևությունը կարող է լինել Հայաստանը աշխարհին ներկայացնելու միջոց». Ստելլա Մանֆերդինի՝ Harper's Bazaar Italia-ի և ELLE Italia-ի խմբագիր19:28, 21 հոկտեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ գյուղը» վերածվել է Դիսնեյլենդի. զբոսաշրջիկները պիկնիկ են անում ուրիշների այգիներում և առանց թույլտվության մտնում տներ16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում12:18, 21 հոկտեմբերի
Օքսանա Սամոյլովան խոստովանում է, որ քաշ է կորցնում շաքարախտի դեղամիջոցների միջոցով. «Ես կամքի ուժ չունեմ»11:52, 21 հոկտեմբերի
Արքայազն Հարրին ուզում է խաղաղություն հաստատել հոր և եղբոր հետ, սակայն պալատում դրա մեջ սպառնալիք են տեսնում