Շուտով Նոր տարի է, իսկ ի՞նչն է ամենակարեւորը Ամանորի շրջանում՝ իհարկե, Ձմեռ պապից եւ նվերներից բացի։ Բնականաբար, տոնական սեղանը, որը լի է համեղ ուտեստներով։ Սակայն ամանորի սեղանին պետք է ոչ միայն ուտեստներ լինեն, այլեւ զարդարանքները։
Իսկ ինչպիսին պետք է լինի 2015թ-ի ամանորյա սեղանը։
2015թ-ը կապույտ այծի տարի է, եւ հետեւաբար այս տարի շատ նորաձեւ է հենց կապույտ գույնն ու դրա երանգները։ Այս տարի կարելի է սպիտակ սպասք դնել, իսկ սեղանին փայտե վազաներ եւ փայտից պատրաստված շատ այլ պարագաներ։ Այս տարի սեղանին նույնպես պետք է գերակշռի կապույտ, կանաչ գույներն ու դրանց երանգները։
Սեղանի կենտրոնում կարելի է դնել վառվող մոմերով տնակներ կամ փաթիլներ, որոնք տոնական տեսք կհաղորդեն ձեր սեղանին։ Ավելի նախընտրելի է, որ մոմերը շատ ավելի տարբեր ու շատ լինեն։
Մոմերի լույսը անկրկնելի մթնոլորտ կարող է ստեղծել սենյակում, սակայն չպետք է նաեւ մոռանալ անվտանգության կանոնների մասին։ Սեղանին մոմերը պետք է հարմար տեղում դրված լինեն, որ ճաշատեսակներից օգտվելիս խոչընդոտ չհանդիսանան։ Մոմերը տոնածառի վրա նույնպես մի դրեք, քանի որ դա նույնպես կարող է հրդեհի առիթ դառնալ։
Կարելի է մոմերը վառել այն դեպքում, երբ բոլորը հյուրերն արդեն հոգնած ու սեղանից հեռու կլինեն։ Այս պարագայում հնարավոր է պարզապես նստել ու հանգստանալ՝ թուլացնելով նյարդերն ու թոթափել հոգնածությունը։ Ի դեպ, այժմ խանութներում կարելի է անգամ գտնել էլեկտրական մոմեր, որոնցով կարելի է զարդարել եւ սենյակը, եւ տոնածառը, եւ սեղանը։
Ամանորին սենյակը զարդարելու համար օգտագործվում է նաեւ տոնածառ կամ յուրահատուկ կոմպոզիցիաներ։ Միայն թե պետք է մտածել, որ դրանք ճիշտ տեղում դրված լինեն։
Կարելի է նաեւ այծի կերպարով, տարբեր նյութերով պատրաստված (ցանկալի է փայտե) մի կենդանի դնել սեղանի վրա, որը կարելի է դնել սեղանի գլխավոր ուտեստի կողքին։
Անձեռոցիկները նույնպես պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ամանորյա սեղանի անբաժանելի մասն են կազմում։ Ցանկալի կլինի անձեռոցիկները համադրել մոմերի ու սեղանի մյուս զարդարանքների, սպասքի հետ։
Տարվա խորհրդանիշը պետք է առկա լինի ոչ միայն սեղանի վրա, այլեւ ամբողջ տանը։ Դա կարող է լինել արձանիկի, փափուկ խաղալիքի կամ սառնարանի մագնիսի, ոսկյա զարդի տեսքով դնել։ Այն հաջորդ տարվա ձեր հաջողության խորհրդանիշը կլինի։
Աղբյուրը՝ kulinyamka.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել