Հարավային Կորեան յուրահատկությունների եւ տարօրինակությունների երկիր է, այդ պատճառով նրա մայրաքաղաք Սեուլը ճանաչվել է աշխարհի լավագույն մայրաքաղաք՝ դիզայներական տեսակյունից դիտարկելով: Այսօր ներկայացնում ենք այս յուրօրինակ քաղաքը, որը օրեցօր ավելի ու ավելի է հետաքրքրում զբոսաշրջիկներին:
Սեռական հպումներ
Հարավային Կորեայում կարող եք տեսնել հետերոսեքսուալ տղամարդկանց, ովքեր ձեռք ձեռքի տված քայլում են փողոցում: Այստեղ ընդունված է նստել ընկերների ծնկներին ու խաղալ նրանց մազերի հետ:
Պլաստիկ վիրաբուժություն
Այսօր Հարավային Կորեան պլաստիկ վիրաբուժության կենտրոն է համարվում: Հազարավոր մարդիկ մեկնում են Սեուլ իրենց մարմնի որոշ մասեր շտկելու համար: Այժմ կորեացի երիտասարդները հիմնականում դիմում եմ պլաստիկ վիրահատությունների օգնությանը՝ աչքերի կոպերը փոխելու եւ ավելի եվրոպական տեսք ստանալու համար: Քաղաքում ամենուր կարելի է տեսնել մարդկանց լուսանկարներ, ովքեր վիրահատել են իրենց մարմնի այս կամ այն մասը:
«Զուգարանային» հումոր
Հարավային Կորեայում շատ տարածված է «զուգարանային» հումորը: Այստեղ կարելի է թխվածքաբլիթներ եւ անգամ հեռախոս գնել մարդու արտաթորանքի տեսքով, քանի որ տեղացիները կղանքը «քնքուշ» երեւույթ են համարում:
Սիրային վայրեր
Քանի որ տղան եւ աղջիկը հասարակական վայրերում չեն կարող ցույց տալ իրենց զգացմունքները, եւ բացի այդ, նրանցից շատերը ծնողների հետ են ապրում, հետեւաբար ստեղծվել են սիրային հատուկ վայրեր: Նման «մոթելներ» կան Սեուլի բոլոր շրջաններում, եւ այնտեղ ամեն ինչ շատ մաքուր ու հարմարավետ է:
Կ-Փոփ
Հարավային Կորեայում թագավորում է Կ-Փոփը (Կորեական փոփ երաժշտություն): 16-24 տարեկան աղջիկների եւ տղաների մատուցած երաժշտությունը մեծ սեր ու ճանաչում է վայելում ամբողջ երկրում:
«Այումաս»
«Այումաս» անվանում են այն տարեց կանանց, ովքեր փողոցում հանդիպում են անցորդներին եւ սկսում քննարկել նրանց հագուստը, գոռգոռալ երիտասարդների վրա եւ անգամ թքել՝ նույնիսկ եթե դրա համար պատճառ չկա:
Ալկոհոլի օգտագործում
Հարավային Կորեայում շատ են սիրում ալկոհոլ օգտագործել, այդ պատճառով նրանք համարվում են աշխարհի ամենաշատ խմող ազգերից մեկը: Տեղացիները սիրում են խմել Soju լիկյորը, որը պատրաստվում է գարիով եւ բրնձով: Եթե ձեզ ինչ-որ մեկը ալկոհոլային խմիչք է առաջարկում, ապա դրանից հրաժարվելը վիրավորանք է:
Նույնանման հագուստ
Հասարակության մեջ տարածված է մի միտում. նույնանման հագնվել: Երիտասարդները կարող են նույն հագուստները հագնել եւ երկվորյակի նմանվել: Այսպես նրանք իրենց հարգանք են ցուցադրում միմյանց հանդեպ:
Բանավոր ֆիլտր
Հարավային Կորեաում մարդիկ չեն ամաչում միմյանց եւ օտարերկրացիներին ասել, որ այսօր նրանք այնքան էլ գեղեցիկ տեսք չունեն կամ շատ գիրացել են: Սա վիրավորանք չէ, այս կերպ մարդիկ հետաքրքրվում են ձեր բարօրությամբ:
«Առանց տաբատի»
Տեղի աղջիկները շատ են սիրում կարճ կիսաշրջազգեստներ հագնել: Բայց դրանք սովորաբար այնքան կարճ են լինում, որ միայն ծածկում են հետույքը: Սակայն Հարավային Կորեայում աղջիկները դեկոլտե չեն համարձակվում հագնել, քանի որ այդ պարագայում այումաս տատիկների «ձեռքից չեն պրծնի»:
Աղբյուրը՝ Fishki
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով