Գեղեցիկ ոտքեր ունենալու ամսին երազում են բոլոր կանայք եւ աղջիկները։ Այս երազանքն իրականացնելու համար նրանք մեծ ջանքեր են թափում, ինչպես նաեւ մեծ գումարներ ծախսում։ Սակայն նույն արդյունքին կարելի է հասնել տնային պայմաններում։
Ավանդական մեթոդների օգնությամբ կարելի է ոտքերի համար խյուսեր պատրաստել՝ օգտագործելով միայն բնական միջոցներ՝ բանջարեղեն, մրգեր, մեղր, բուսական յուղ։ Ներկայացնում ենք պատրաստման եղանակը։
Խյուս 1. Հարկավոր է քիչ քանակությամբ կաթի մեջ եփել մեկ խնձոր (անհրաժեշտ է կեղեւը մաքրել, իսկ սերմերը՝ հեռացնել) եւ խյուս պատրաստել։ Ստացված զանգվածը պետք է երկու-երեք շերտով լցնել մարլայի վրա եւ փաթաթել կրունկներին։ Այնուհետեւ կրունկը պետք է ծածկել պոլիէթիլենային տոպրակով, իսկ հետո՝ գուլպա հագնել՝ թողնելով մոտ 30 րոպե։ Արդեն կարելի է լվանալ ոտքերը եւ յուղալի կրեմ քսել։
Խյուս 2. Եթե կոշտացել է ծնկների մաշկը, ապա պետք է դիմել ցիտրուսային խյուսերի օգնությանը։ Պետք է տասը բաղադրամաս բուսական յուղը խառնել մեկ բաղադրամաս նարնջի կամ կիտրոնի հյութով ( հյութը պետք է թարմ քամված լինի, ոչ թե՝ խանութից գնված) եւ ստացված զանգվածը քսել ծնկներին՝ թողնելով մոտ 20 րոպե։ Լվանալ տաք ջրով, իսկ վերջում ՝ յուղալի կրեմ օգտագործել։
Խյուս 3. Եթե կրունկների մաշկը ճաքճքվում է, ապա օգտագործեք այս խյուսը։ Երկու բաղադրամաս մեղրը պետք է խառնել մեկ բաղադրամաս խոզի ճարպով եւ ստացված զանգվածը քսել խնդրահարուկց հատվածներում։ Այնուհետեւ հարկավոր է մարլայով փաթաթել եւ սպասել մոտ 2 ժամ։
Ի դեպ, որպես պրոֆելակտիկ միջոց կարելի է օգտագործել կարտոֆիլե վաննաներ։ Պարզապես պետք է եփել կարտոֆիլը (կեղեւով) եւ ստացված ջրի մեջ դնել ոտքերը՝ պահելով 20-25 րոպե։ Իսկ վերջում անհրաժեշտ է լվանալ մաքուր ջրով եւ գերչակի յուղ քսել։
Աղբյուրը՝ Otvetin
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին