Անցյալ շաբաթ թուրքական ծագմամբ գերմանացի հայտնի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքընի սկանդալային «Հատում» ֆիլմը, որում արծարծվում է Ցեղասպանության թեման, ցուցադրվեց Ֆրանսիայի կինոթատրոններում։
Հայտնի քաղաքական գործիչ Դանիել Մարկ Կոն-Բենդիտն իր կարծիքն է արտահայտել այս ֆիլմի մասին։ Դանիելը ֆրանսիական եւ գերմանական կանաչների կուսակցության գործիչ է, ով 2002թ-ից եղել է «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության համանախագահը Եվրախորհրդարանում, սակայն անցյալ տարվա ապրիլից նա դադարեցրել է իր գործունեությունը այս կառույցում։ «Եվրոպա 1» ռադիոկայանի եթերում Դանիել Մարկ Կոն-Բենդիտը հայտարարել է, որ Ֆաթիհ Աքընի նոր ֆիլմը փայլուն ձախողում է։
«Շատ լավ ֆիլմ է, որը պատմում է Ցեղասպանության եւ դրա սարսափների մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը մի դարբին է, ով հրաշքով փրկվել է կոտորածից։ Երկու տարի անց նա հանկարծ իմանում է, որ նրա երկու դուստրերը նույնպես ողջ են եւ սկսում է փնտրել իր երեխաներին։ Ֆիլմը լի է սիրո եւ սարսափի տեսարաններով։ Ֆիլմում հմտորեն միահյուսվում են դաժանությունն ու գեղեցկությունը, սակայն գլխավորն այն է, որ ֆիլմը ցուցադրել են Ստամբուլում, Անկարայում եւ Թուրքիայի մյուս քաղաքներում։ Իհարկե, ծայրահեղականները մի քանի քննադատական ելույթներ ունեցան, բայց դրանք այնքան էլ նշանակալի չէին։ Ֆիլմի մասին սկսեցին խոսել, ինչն արդեն դրական քայլ է։ Թուրքիան շատ հեռու է ժողովրդավարությունից, բայց ճիշտ ուղղությամբ է գնում, երբ ուսումնասիրում է իր պատմությունը՝ հայերի եւ քրդերի հետ կապված։
Ի դեպ, այս հիանալի սցենարով ֆիլմում հրաժարվել են խաղալ թուրք հայտնի դերասաններ, քանի որ վերջիններս վախեցել են նկարահանվել այս տեսակ ֆիլմում։ Արդյունքում գլխավոր հերոսին մարմնավորել է Թահար Ռահիմը (ալժիրյան ծագում ունեցող ֆրանսիացի դերասան), ով հիանալի է խաղացել իր դերը։ Ընդհանուր առմամբ ես հավանեցի ֆիլմը, բայց կարծես ինչ-որ բան պակաս էր, ինչ-որ բան կիսատ էր ասված։ Կարծում եմ՝ Ֆաթիհ Աքընի ֆիլմը փայլուն ձախողում էր, քանի որ կարող էր ավելի լավը լինել»,-նշել է Դանիելը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն