Առաջիկա կինո-ուրբաթը պրեմիերաների տեսանկյունից բավականին ձանձրալի եւ միապաղաղ կլիներ, եթե չցուցադրվեր Բենեթ Միլերի «Աղվեսի որսորդը» ֆիլմը։ Թրիլլերի էլեմենտներով հոգեբանական այս դրաման, որի հիմքում իրական պատմություն է, հաստատ բարձր կգնահատվի կինոսիրահարների կողմից։ Չնայած այն ներկայացվում է որպես սպորտային դրամա, այս ֆիլմը այն մարդկանց մասին է, ովքեր սեփական սկզբունքների եւ պատվախնդրության պատճառով հայտնվում են թակարդի մեջ։
Իրադարձությունները տեղի են ունենում 80-ականների ԱՄՆ-ում։ Արտասովոր միլիոնատեր Ջոն Դյուպոնը (Սթիվեն Քարել) առաջարկում է տաղանդավոր մարզիկ Մայք Շուլցին (Չենինգ Տատում) մյուս ըմբշամարտիկների հետ իր կալվածքում պատրաստվել աշխարհի առաջնությանն ու հաջորդ Օլիմպիական խաղերին։
Մայքլը, ով ամեն կերպ փորձում է ազատվել իր հաջողակ եղբոր՝ Դեյվի ստվերից, ընդունում է առաջարկը։ Մարզվելու համար ստեղծված թագավորական միջավայրը, փողը եւ հիանալի պայմանները սկզբում հիացնում են Մայքլին, սակայն աստիճանաբար նա հասկանում է, որ պարզապես զինվոր է Դյուպոնի (մարդ, ով միաժամանակ ունի եւ ամեն ինչ, եւ ոչինչ, ու ճակատագրի հեգնանքով ամբողջ կյանքի ընթացքում փորձել է ընկերություն, սեր եւ երախտագիտություն գնել) խորամանկ խաղում...
Ֆիլմի միակ թերությունը շատ երկարաձգված լինելն է։ Սակայն այն փաստը, որ դա ավելի է մեծացնում հոգեբանական տարրերի ազդեցությունը, եւ դերասանների հիանալի խաղը չեզոքացնում են այս թերությունը։
«Կիբեռը» թրիլլերը հաջողություններ չունեցավ ամերիկյան վարձույթում, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ ֆիլմը չափազանց պրիմիտիվ է եւ շատ վատ սցենար ունի։ Ամեն ինչ սկսում է նրանից, որ ինչ-որ անհայտ վիրուսի պատճառով տեխնածին աղետ է տեղի ունենում, որի մասշտաբները սովորական ամերիկացիները դժվար թե կարող են զգալ, քանի որ նրանց շատ քիչ է հետաքրքրում, թե ինչու է Չիկագոյի ֆոնդային բորսայում կտրուկ նվազել սոյայի գինը, սակայն Չինաստանի ատոմային էլեկտրակայանում կատարված աղետը կարող է անհանգստացնել չինացի հեռուստադիտողներին։ Ամերիկյան եւ չինական հատուկ ծառայությունները գալիս են այն եզրակացության, որ այս երկու միջադեպերի հիմքում ընկած է նույն համակարգչային վիրուսը։ Գործակալներին հաջողվում է գտնել այս վիրուսի ստեղծողին, ով բանկային կեղծարարություններ անելու համար բանտում է հայտնվել։ Վերջինս համաձայնում է համագործակցել։ Եվ սկսում են հետապնդել անհայտ մեկին. անիմաստ կրակոցներ, կանխատեսելի սիրավեպ գլխավոր հերոսների միջեւ եւ այլն...
Նույն զգացողություններ էլ առաջացնում է «Կոնտինում» ֆիլմը։ Երիտասարդների մի խումբ նրանցից մեկի մահացած հոր արհեստանոցում տարօրինակ գծագրեր եւ պահեստամասեր են գտնում, որոնք, պարզվում է, ժամանակի մեքենայի դետալներ են։ Ֆիլմի առաջին 40 րոպեն երիտասարդները մանրամասն հավաքում են այդ մեքենան եւ տեսնելով դրա հնարավորությունները՝ որոշում են մի քանի օրով ժամանակի միջով ճանապարհորդել դեպի անցյալ։ Բայց այս մի քանի օրը բավական է, որ նրանք վիճակահանություն շահեն, որոշ գնահատականներ ուղղեն, փրկեն իրենց ընտանիքը սնանկությունից եւ վայելեն կյանքը։ Սակայն բոլոր առավելություններից զատ, այս սարքն այնքան էլ հեշտ կիրառելի չէ. այստեղ գործում է «թիթեռնիկի էֆեկտը», եւ պարզվում է, որ անցյալում կատարված փոփոխություններն ազդելու են ապագայի վրա։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)