Հարավային Քալիֆորնիայում հետախուզվում է պրոդյուսեր Շուգ Նայթը: Ինչպես հաղորդում է TMZ-ն, նախօրեին Նայթը ֆիլմի նկարահանման հրապարակում վիճել է երկու տղամարդու հետ, վրաերթի ենթարկել իր վրա հարձակվողներից մեկին, որից հետո հրազենով զինված թաքնվել է: Տուժածը մահացել է:
Երեկոյան տեղի ոստիկանությունը մամուլի ասուլիս է անցկացրել: Պարզվել է, որ նրանք երկու անգամ են վիճել. սկզբում նկարահանման հրապարակում, իսկ հետո՝ մոտակա ճաշարանում: Ականատեսները պնդում են, որ Նայթի մեքենան երկու անգամ վրաերթի է ենթարկել տեղամարդուն, իսկ հետո նա թաքնվել է: Պարբերականը, վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրին, գրում է, որ Շուգի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ որպես սպանության մեջ մեղադրվող «զինված եւ վտանգավոր մարդու»: Պրոդյուսերի փաստաբանը փորձում է կապվել նրա հետ եւ համոզել ինքնակամ ներկայանալ ոստիկանություն:
Շուգ Նայթը ԱՄՆ-ում հովանավորում է այնպիսի հայտնի ռեփ կատարողների, ինչպիսիք են Ice Cube-ը և Dr. Dre-ն: Այս միջադեպն առաջին քրեական գործը չէ նրա կյանքում. նախորդ տարի Նայթի վրա կրակել էին 6 անգամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը