Սոխի օգտակար հատկությունների մասին բոլորը գիտեն։ Սոխի կճեպը, որը մենք սովորաբար դեն ենք նետում, միայն օգտագործում ենք Զատիկի ձուն ներկելու համար։ Սակայն բացի դրանից, այն նաեւ մի շարք այլ կիրառություններ ունի. սոխի կճեպը կարելի է օգտագործել խոհարարության, բժշկության, անասնաբուժության բնագավառներում։
Սակայն սոխի կճեպը կարելի է նաեւ կիրառել մազերը ներկելու հարցում։ Ավելին, ի տարբերություն քիմիական բաղադրություն ունեցող ներկերի՝ այն սնուցում է վարսերը, փայլ հաղորդում դրանց, ամրացնում մազարմատները, քանի որ հարուստ է բազմաթիվ վիտամիններով եւ միկրոէլեմենտներով։
Ի դեպ սոխի կճեպով մազերը ներկելը շատ պարզ գործընթաց է եւ ոչ մի ջանք չի պահանջում։ Պարզապես պետք է կճեպները մոտ 2-3 րոպե եռացնել, ինչից հետո հարկավոր է լուծույթը քամել եւ թողնել, որ սառչի։ Արդեն կարելի է ստացված զանգվածը քսել մաքուր եւ չոր մազերին՝ վարսերը ծածկելով պոլիէթիլենային տոպրակով։ Հարկավոր է սպասել մոտ 30-45րոպե, իսկ հետո մազերը զգուշորեն լվանալ։
Նշենք, որ մազերը գույնը կպահպանվի մինչեւ մազերի մյուս լվանալը։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ այս մեթոդը ոչ մի վնասակար ազդեցություն չի թողնում ձեր վարսերի վրա, կարելի է պարբերաբար կրկնել այս պարզ գործընթացը։
Աղբյուրը՝ inmoment.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում