Ամանորյա հերթերը եւ եռուզեռը վաղուց հասել են վարսավիրանոցներ: Հատկապես աղջիկները եւ կանայք դեռեւս դեկտեմբերի սկզբին գրանցվել են վարսավիրանոցներում եւ արդեն հնարավոր չէ ազատ ժամ գտնել: Ամանորյա սանրվածքների եւ տենդենցների մասին զրուցեցինք «NN» գեղեցկության սրահի ոճաբան, վարսահարդար Աղավնի Ասլանյանի հետ: Նա NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կարճ վարսերին փոխարինելու են գալիս երկար, շերտավոր մազերը: Վարսահարդարը կարճահասակներին խորհուրդ չի տալիս ընտրել կարճ եւ շատ երկար կտրվածքներ` նշելով, որ պետք է ընտրել «միջին չափի» սանրվածքներ, իսկ բարձրահասակները կարող են իրենց թույլ տալ ունենալ թե կարճ եւ թե երկար վարսեր: Նորաձեւ են ճակատի վրա «էլեկտրապտուտակով ջարդած» թեք մազափնջերը (խոսքը челка-ների մասին է):
Գույների առումով շականագույն մազերին փոխարինելու են գալիս բրոնզագույնի երանգները: Ինչ վերաբերում է սանրվածքներին, ապա, Աղավնի Ասլանյանի խոսքով, խոնավ ու ձմեռային եղանակներին շատ նորաձեւ են «պոչի» տեսքով հյուսերը, որոնք խոնավ եղանակին երկար կդիմանան եւ չեն վնասվի:
Շատ նորաձեւ են նաեւ «եռանկյունաձեւ վացիլնի շիպցիները», այսինքն` եռանկյունաձեւ էլեկտրապտուտակով մազերը փաթաթում են եւ ստացվում են գեղեցիկ ալիքներ:
Վարսահարդարը խորհուրդ է տալիս ամանորյա կտրվածքը, մազերի գույնը եւ սանրվածքը համադրել կերպարի, հագուստի հետ: Ամանորի գիշերը, նրա խոսքով, կարելի է օգտագործել նաեւ 2013թ խորհրդանիշ օձի հետ առնչվող աքսեսուար. որպեսզի «օձը ձեզ քաղցր աչքով նայի»: Օրինակ` կարելի է կաշվե ժապավեններ օգտագործել հյուսերի մեջ: «Եղեք բարի, ուրախ, միշտ ժպտացեք, եւ ճիշտ սանրվածքի ու դիմահարդարման համադրությամբ կատարյալ տեսք կունենանք»,- ասաց նա` խորհուրդ տալով իգական սեռի ներկայացուցիչներին Ամանորի եռուզեռի մեջ չմոռանալ գեղեցիկ տեսք ունենալու մասին, չէ՞ որ, ինչպես սկսես տարին, այնպես էլ կշարունակվի:
Ի դեպ, դեկտեմբերի 20-ից սկսվում է վարսավիրների համար «բուռն» շրջանը, իսկ դեկտեմբերի 30-31-ին վարսավիրանոցներում գները բարձրանում են: Օրինակ` մազ կտրել եւ ֆենելը արժենում է 3000-10 հազար դրամ, սանրվածքները` 10-15 հազար դրամ:
Լուսանկարները` Աղավնի Ասլանյանի արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան