Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր իտալացի հռչակավոր դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որը սկսվելուց մոտ երկու ժամ առաջ չեղյալ է հայտարարվել: Ըստ պաշտոնական տեղեկության` պատճառը դաշնակահարի վատառողջ լինելն էր, սակայն իրականում համերգի ձախողումն ուղեկցվել է սկանդալով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անտոնիո Կոնսալեսի հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց միջադեպի վերաբերյալ` հաստատելով նաեւ այն, որ այդ օրը օպերային թատրոնում ծեծկռտուք է եղել: Նա նաեւ մանրամասնեց, թե ում հետ եւ ինչպես է ծագել վեճը:
«Երբ ես մտա թատրոն եւ տեսա, թե ինչ շիկացած մթնոլորտ է այնտեղ եւ թե որքան վիրավորված է Կոնսալեսը, ես հարցրեցի, թե ինչ է պատահել եւ ով է վիրավորել դաշնակահարին: Ոչ մի պատասխան չստանալով` ես բարձրացրեցի ձայնս, որից հետո օպերային թատրոնի հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը ասաց` ինչի ես գոռում, ես էլ ասացի` լավ եմ անում, եւ այդպես սկսվեց քաշքշոցը: Այսինքն` ծեծկռտուքը չի եղել համերգի ձախողման պատճառը, ինչպես գրվեց, այլ այն եղել է դրա հետեւանքը»,-նշեց Դավիթ Խաչատրյանը` հավելելով, որ «դեռ քիչ է արել»:
«Երբ երկու տարի շարունակ մարդուն ներկայացնում ես, թե որքան լավն է քո երկիրը, թե ինչ լուրջ մշակութային պոտենցիալ ունեցող ազգ ենք, եւ նման բան է լինում, այլ կերպ վարվել չես կարող»,-եզրափակեց նա:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:24, 20 հոկտեմբերի
Ոսկեզօծ վանդակ, թե՞ երջանիկ կյանք։ Արքայադուստր Շարլենը, կարծես, հանձնվել է Մոնակոյին19:37, 20 հոկտեմբերի
Ֆլորենցիան` քիմքիդ. ինչպես ստեղծել ձեր սեփական բույրը օծանելիքի լեգենդների քաղաքում16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ