Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

Արմեն Պետրոսյանը՝ «Full House»-ի 2-րդ եթերաշրջանի եւ նոր դերասանների համալրման մասին

16:45, 9 փետրվարի

«Full House» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը կցուցադրվի մարտի 10-ից։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը։

Վերջինս նշեց, որ երկարատեւ դադարը պայմանավորված չէ նախագծի հետ։ Յուրաքանչյուր հումորային հաղորդում ունի եթերաշրջաններ։ Ձմեռը եւ ամառը եթերաշրջանից դուրս են: Դրանից ելնելով` մարտին կսկսեն երկրորդ եթերաշրջանը, իսկ սեպտեմբերից՝ երրորդը։

Նշենք, որ այս օրերին հեռուստասերիալի համար քասթինգ է հայտարարվել, որը ոչ թե հիմնական դերերի համար է, այլ՝ երրորդական։

«Նախագծի բոլոր հիմնական դերասանները նույն են, պարզապես վերջացել են Յանայի եւ Ռուզաննայի սցենարական պատմությունները, եւ նրանք էլ չեն լինի։ Փոխարենը կավելանա երկու կերպար, որոնց դերակատարների անունները ես այս պահին չեմ հրապարակի»,- ասաց Արմենը։

Հատկանշական է, որ հեռուստասերիալը կարճ ժամանակահատվածում սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Պրոդյուսերի խոսքով` նրանց հաջողության գաղտնիքը կայանում է հետեւյալում. «Ճիշտ թիմային, պրոդյուսերական, սցենարական եւ դերասանական աշխատանք։ Վստահ եմ, որ մենք այս անգամ էլ կարդարացնենք մեր հեռուստադիտողի սպասելիքները»։

Նշենք, որ  երկրորդ եթերաշրջանի` մոտ ութ սերիայի սցենար արդեն պատրաստ է։

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search