Երգչուհի Էմմին նոմինացվել է The Big Apple Music Awards 2015 Golden Edition մրցույթում` որպես տարվա լավագույն հայ երգչուհի:
Բացի նրանից, մրցանակաբաշխությանը նոմինացվել են նաեւ մի շարք համաշխարհային աստղեր, ինչպես, օրինակ, Խուլիո եւ Էնրիկե Իգլեսիասները, նաեւ մեր տարածաշրջանի այլ երկրների ներկայացուցիչեր, մասնավորապես` Թուրքիայից, Ադրբեջանից եւ Վրաստանից:
Այսպես, Ադրբեջանից Այգուն Կազիմովան առաջադրվել է «Կովկասի եւ Ադրբեջանի լավագույն երգչուհի» անվանակարգում (Best Caucasus Act & Best Azerbaijani Act): Երգիչ Էմինը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փեսան է, նույնպես առաջադրված է մրցույթում:
Թուրքիայից մրցանակաբաշխությանը նոմինացվել է Տարկանը` որպես թուրք լավագույն երգիչ (Best Turkish Act) եւ Հանդե Յեները` «լավագույն թուրք երգչուհի», «լավագույն ալբոմ» եւ «միջերկրյածովյան լավագույն կատարող» անվանակարգերում (Best Female Artist & Best Album & Best Mediterranean Act & Best Turkish Act):
Բացի այս, The Big Apple Music Awards 2015 Golden Edition-ում նոմինացվել են նաեւ այլ երկրների հայտնի կատարողներ, ինչպես, օրինակ, Անդրեա Բոչելին, Դավիթ Գետան, Արաշը, Սակիս Ռուվասը, Ջիփսի Քինգսը, Գրիգորի Լեպսը, Թիմաթին, Նինո Կատամաձեն, Sexion d'Assault-ը, Քեթի Տոպուրիան եւ այլք:
The Big Apple Music Awards 2015 Golden Edition մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 25-ին` Գերմանիայում:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին: Այն մրցանակներ է շնորհում Կովկասի, Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի հայտնի արտիստներին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բրիլիանտ Դադաշեւան արժանացել է Lifetime Achievement Award մրցանակի ՝ ստեղծագործական ձեռքբերումների համար։ Նրանից բացի, Իլհամ Գասիմովը ճանաչվել է Ադրբեջանի լավագույն երգչուհի՝ Best Female Artist of Azerbajian, իսկ Թայիր էյնուլլաեւը՝ լավագույն պարող (Best Male Artist of Azerbajian), ինչի հետ կապված Ադրբեջանում հիստերիա էր բարձրացրել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել