«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ադրբեջանում «հարձակվել են» «հայկական» մրցանակ ստացած երգչուհու վրա

17:34, 4 հունիսի

Մայիսի վերջին Նյու Յորքում անց է կացվել Big Apple Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է 2008 թվականից սկսած։

Մրցանակակիրներն ընտրվում են ըստ իրենց երկրում եւ երկրից դուրս հայտնիության աստիճանի, թողարկված ձայնասկավառակների, տեսահոլովակների եւ երգերի քանակի, ինչպես նաեւ YouTube-ում տեսահովոլակների դիտողականությամբ։ Մրցանակաբաշխության հիմնադիրը ամերիկյան «էրիդունի թիվի» հեռուստաալիքն է, որը հեռարձակում է Կովկասի, Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի ժողովուրդների երաժշտությունը։

Հիմա անցնենք բուն թեմային։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բրիլիանտ Դադաշեւան արժանացել է Lifetime Achievement Award մրցանակի ՝ ստեղծագործական ձեռքբերումների համար։ Նրանից բացի, Իլհամ Գասիմովը ճանաչվել է Ադրբեջանի լավագույն երգչուհի՝ Best Female Artist of Azerbajian, իսկ Թայիր էյնուլլաեւը՝ լավագույն պարող (Best Male Artist of Azerbajian)։ Այս ամենի հետ կապված Ադրբեջանում հիստերիա է բարձրացրել haqqin.az-ը։

Կայքի հոդվածը մեջբերում ենք ամբողջությամբ։

«Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բրիլիանտ Դադաշեւան հանգիստ մրցանակներ եւ նվերներ է ստանում ԱՄՆ-ում բնակվող հայերի կողմից։ Բացի մրցանակից, երգչուհուն տրվել է նաեւ դրամական պարգեւ՝ 30 հազար դոլարի չափով։ Big Apple Music Awards մրցանակաբաշխությանը Դադաշեւան նաեւ ստացել է Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի մասին ժողովրդական արտիստուհին չի ցանկանում խոսել, քանի դեռ այն Նյու Յորքից Ադրբեջանի մայրաքաղաք չի հասել։ Նշենք, որ երկու տարի շարունակ, Բրիլիանտ Դադաշեւան ստացել է սույն մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր, սակայն կարողացել է Նյու Յորք մեկնել միայն 2014 թվականին»։

Այնուհետ կայքը առաջարկում է տեղափոխվել մրցանակաբաշխության կայք՝  www.bigapplemusicawards.org, եւ դիտել տնօրենների խորհրդի ցանկը։

«Տեսեք ինքներդ։ Նախագահի եւ փոխնախագահի դիմաց գրված է՝ Hagop Boyadjian եւ Edouard Nazarian։ Մրցանակաբաշխության կազմակերպիչը ամերիկյան «էրիդունի թիվի» հեռուստաալիքն է։ Այո, պաշտոնապես այն ամերիկյան է, սակայն անգամ անունից պարզ է, որ սա հայկական նախագիծ է։  Պարզապես պետք է մի փոքր շարժել ուղեղը՝ նախքան մրցանակներ ստանալու վազելը։ Չնայած, միգուցե, ես մեր արտիստներից անհնարին բան եմ պահանջում, ինչպես եւ իմ գործընկերներից։ Նրանցից ոչ ոք իրեն նեղություն չի տվել հետաքրքրվել, թե ինչ մրցանակ է դա, ովքեր են մտնում Big Apple Music Awards-ի ղեկավար կազմի մեջ։ Ավելի հեշտ է պատճենել պատրաստի հաղորդագրությունը եւ տեղադրել կայքում։ Այստեղ աշխատում են ռեֆլեքսները, ոչ թե ուղեղը։ Ռեֆլեքսների հետ ամեն ինչ կարգին է, սակայն ի՞նչ կապ ունի դա լրագրության հետ։ Որպեսզի պատկերն ամբողջական լինի, խորհուրդ եմ տալիս այցելել այս էջ՝ http://www.bigapplemusicawards.org/#!past-awards/ctd5։ Այստեղ նշված են Big Apple Music Awards-ի՝ նախորդ տարիների հաղթողների անունները։ 2009 թվականին Best Central Asian Artist մրցանակը ստացել է ադրբեջանուհի Նազիբա Աբդուլաեւան, ով վաղուց ապրում եւ աշխատում է Ուզբեկստանում։ Նա եղել է հայերի շրջապատում։ Նրանք են՝ Samvel Yervinyan (Best Instrumental Album),  Ani Kristi (Best Armenian Female Artist), Ara Martirosyan (Golden Voice of Caucasus), Jivan Gasparyan Jr. (Best Duduk Player ) , The Armenoids (Best New Wave Group), Aramik (Best Flamenco Album)

Նայեք Big Apple Music Awards 2012-ի հաղթողների ցանկը։ Այնտեղ իսկապես հայտնի հայեր են՝  Charles Aznavour (Lifetime Achievement Award), Serj-Tankian (Humanitarian Award), Seroj Avoyan (Best Armenian Musician of the year) , Aida Sargsyan (Best/Most Popular Armenian Female ), Hayko (Most popular Armenian Folk Singer)։ Այս անունները խոսում են այն մասին, որ Big Apple Music Awards-ի գլխավոր նպատակը հայկական մշակույթի եւ երաժշտության տարածումն է եւ հայ կատարողների պարգեւատրումը։ Մնացած ամեն բան երկրորդական է։ Այդ դեպքում, ինչու՞ են մեր կատարողները գնում հայկական պարգեւների հետեւից։ Ինչու՞ են նրանք թույլ տալիս օգտագործել իրենց։ Միթե՞ Բրիլիանտ Դադաշեւան այդ 30.000 դոլարի եւ մեքենայի կարիքն ուներ։ Կարծես թե, իր հայրենիքում էլ նա, մեղմ ասած, աղքատ չէ, երգում է հարսանիքներին բավականին սոլիդ գումարով։  Բացի այդ, կա նրա ամուսինը՝ Ադալյաթ Գաջիեւը՝ Ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։ Նա նույնպես պետք է որ գումար բերի տուն, եւ, կարծում եմ, բերում է։ Եվ չնայած դրան, Բրիլիանտը, ինչպես եւ մեր մյուս երաժիշտները, վազում է ԱՄՆ՝ մրցանակի հետեւից։ Նրանց քայլերին ես գնահատական չեմ տա, թող ամեն մեկն ինքը հետեւություններ անի։ Ես միայն կհայտնեմ իմ զարմանքն առ այն, որ երգչուհին, որը թռչում է՝ ստանալու մրցանակներ եւ նվերներ մի ընկերության կողմից, ում ղեկավարները հայեր  են եւ պարգեւատրում են հայերի, շարունակում է կրել Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչումը։ Կարծում եմ, վատ չէր լինի իմանալ սրա վերաբերյալ մշակույթի եւ տուրիզմի նախարարության դիրքորոշումը»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել