Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են դերասանուհու ինքնասպանությունը, ով կինոաստղ Ժերար Դեպարդյեին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ։
60-ամյա Էմանուել Դեբեվերը Փարիզի կամրջից ցած է նետվել Սեն գետը։ Նա մահացել է նույն օրը, երբ ֆրանսիական հեռուստատեսությունը ցուցադրեց վավերագրական ֆիլմ՝ Դեպարդյեի դեմ սեռական ոտնձգությունների մի շարք մեղադրանքների մասին։
«Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ դերասանուհին բողոքել էր Ժերար Դեպարդյեի ոչ պատշաճ պահվածքից»,- ասվում է ֆրանսիական դատախազության հայտարարության մեջ, հայտնում է BBC-ն: «Այս նոր տարրը հաշվի առնելով՝ հետաքննություն է սկսվել նրա մահվան պատճառների վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ: Դեպարդյեի դեմ մեղադրանք չի առաջադրվել։
2019-ին ֆեյսբուքյան գրառման մեջ Դեբեվերը պնդում էր, որ Դեպարդյեն իրեն «ձեռ ք է գցել» Դանտոնի նկարահանումների ժամանակ։
Դեբեվերի զուգընկերը ոստիկաններին ասել է, որ դերասանուհին անհետացել է իր տնից՝ «անհանգստացնող» գրություն թողնելուց հետո: Ավելի ուշ, սպաները Դեբեվերին հայտնաբերել են գետում և նրան տեղափոխել տեղի հիվանդանոց, որտեղ նա մահացել է դեկտեմբերի 7-ին:
Նույն օրը France 2-ը հեռարձակեց վավերագրական ֆիլմ 74-ամյա դերասանի կողմից սեռական բռնության մեղադրանքների մասին, ներառյալ դերասանուհի Շառլոտա Առնոյի մեղադրանքները, ով դատի էր տվել Դեպարդյեին՝ պնդելով, որ «Սիրանո դե Բերժերակ»-ի դերասանը բռնաբարել է իրեն 2018 թվականին։
Վավերագրական ֆիլմը ֆրանսիական կինոարդյունաբերության որոշ գործիչների դրդել է հեռու մնալ դերասանից, և երկրի հեռուստաալիքները Դեբեվերի մահից հետո դադարեցրել են նրա ֆիլմերի ցուցադրությունը:
Դեբեվերի պնդումները չեն քննարկվել վավերագրական ֆիլմում, որտեղ ասվում է, որ Դեպարդյեն տարիների ընթացքում հետապնդել և սեռական բռնության է ենթարկել 16 տարբեր կանանց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:19, 8 սեպտեմբերի
Ռուսաստանցի նկարիչներին առաջարկում են մեկնել Սոչի` սեքս-ճամփորդության09:00, 8 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:18, 7 սեպտեմբերի
Lamborghini-ն ներկայացրել է Reef AL Arancio յուրօրինակ մանկասայլակը18:10, 7 սեպտեմբերի
Ափամերձ նրբագեղության էությունը՝ Ralph Lauren-ի գարուն-ամառ 2025 հավաքածուում17:23, 7 սեպտեմբերի
Ռիհաննան՝ 20 000 դոլար արժողությամբ Alaïa վերարկուով16:02, 7 սեպտեմբերի
Սկսվել են «Աղախնի պատմությունները» սերիալի վերջին՝ վեցերորդ եթերաշրջանի նկարահանումները14:20, 7 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոպեսն իր նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի ֆիլմի աստղային պրեմիերային կրել է շլացնող զգեստ12:25, 7 սեպտեմբերի
Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում (վիդեո)10:34, 7 սեպտեմբերի
Սելենա Գոմեսը պաշտոնապես միլիարդատեր է դարձել09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:06, 6 սեպտեմբերի
Սեքսի համար իդեալական օրն ու ժամը22:17, 6 սեպտեմբերի
Սելենա Գոմեսի սիրելին կիսվել է իր տարօրինակ պեդիկյուրի լուսանկարներով, որոնք սարսափեցրել են երկրպագուներին