Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով

23:22, 26 ապրիլի

Արվեստի աշխարհում հազվագյուտ նկարներն ու քանդակները, ինչպես հայտնի է, աճուրդում միլիոններ են ձեռք բերում, եւ թվում է, թե նորաձեւության սիրահարները նույնքան լրջորեն են տրամադրված աշխարհի ամենաթանկարժեք զգեստները ձեռք բերելուն, գրում է Vogue-ը:

Տարիների ընթացքում գունագեղ կտորները, որոնք կրել են փոփ մշակույթի խորհրդանիշները, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն եւ Արքայադուստր Դիանան, գտել են իրենց ճանապարհը դեպի աճուրդ՝ ստանալով հսկայական գումարներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր աճուրդներում: Վինտաժային եւ պատմական հագուստի արժեքը անշեղորեն աճում է:

Այս ամսվա սկզբին Paco Rabanne-ի հազվագյուտ զգեստը Fair Warning աճուրդային հարթակում վաճառվեց 112,100 դոլարով: 1967 թվականի գարնանային հավաքածուի զգեստը կարված էր շղթայակապ ալյումինե քառակուսիներից եւ ուղղանկյուն թիթեղներից:

пак.jpg (53 KB)

Վաճառքի գինը դարձավ համաշխարհային ռեկորդ Paco Rabanne ապրանքի համար:

Հրավիրում ենք դիտել ամենաթանկարժեք զգեստները, որոնք հայտնվել են աճուրդում։

Արքայադուստր Դիանայի զգեստը՝ Jacques Azagury-ից

 диа.jpg (119 KB)

2024 թվականի հունվարին Jacques Azagury զգեստը, որը 1980-ականներին Ֆլորենցիայում կրել էր արքայադուստր Դիանան, Turner Classic Movies Julien's Auction-ի Հոլիվուդի լեգենդների աճուրդում վաճառվեց 1,148,080 դոլարով։ Այն սահմանեց համաշխարհային ռեկորդ եւ դարձավ արքայադուստր Դիանայի ամենաթանկ զգեստը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում:

Օդրի Հեփբերնի զգեստը՝ Givenchy-ից

од.jpg (61 KB) 

2006 թ-ին Օդրի Հեփբերնի՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում կրած Givenchy-ի սեւ զգեստը Christie's-ում վաճառվեց 807,000 դոլարով, ինչը յոթ անգամ գերազանցում էր նախնական վաճառքի գնահատականը:

Մերիլին Մոնրոյի զգեստը՝ Jean Louis-ից

пл.jpg (43 KB) 

2016 թվականին Jean Louis-ի «մերկ» զգեստը, որը Մերիլին Մոնրոն կրել էր 1962 թվականին՝ նախագահ Ջոն Քենեդիի համար «Happy Birthday» երգը կատարելիս, Julien's Auctions-ում վաճառվեց 4,8 միլիոն դոլարով։ Այն գնեց «Ռիփլի» թանգարանը եւ, ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը զգեստը կրել է 2022 թվականի Met Gala-ին:

Քեյթ Միդլթոնի թափանցիկ զգեստը

мидл.jpg (115 KB) 

2011 թվականին Քեյթ Միդլթոնի թափանցիկ զգեստը Kerry Taylor աճուրդում վաճառվեց 125 հազար դոլարով։ Միդլթոնը այն կրել էր Սենտ Էնդրյուսի համալսարանի ամենամյա բարեգործական նորաձեւության ցուցադրությանը։ Ենթադրվում է, որ հենց այս շոուի ժամանակ է արքայազն Ուիլյամն առաջին անգամ նկատել իր կնոջը։

Դորոթիի զգեստը՝ «Օզ երկրի կախարդը» ֆիլմից

ози.jpg (124 KB) 

2015 թվականին «Օզ երկրի կախարդը» ֆիլմում Ջուդի Գարլանդի կրած վանդակավոր զգեստը Turner Classic Movies աճուրդում վաճառվեց 1,565,000 դոլարով։ Այս զգեստը Դորոթիից՝ գոյություն ունեցող երկու զգեստներից մեկն է:

Արքայադուստր Դիանայի զգեստը՝ Victor Edelstein-ից

диа1.jpg (64 KB) 

2019 թվականին արքայադուստր Դիանայի կրած Victor Edelstein սեւ թավշյա զգեստը վաճառվեց 290 հազար դոլարով։ Այն ձեռք է բերել The Historical Royal Palaces ընկերությունը։ Դիանան 1985 թվականին Սպիտակ տանը այս զգեստով պարել է Ջոն Տրավոլտայի հետ։

Մերիլին Մոնրոյի զգեստը՝ William Travill-ից

 пл1.jpg (72 KB)

2011 թվականին Մերիլին Մոնրոյի՝ «Յոթ տարվա քոր» ֆիլմում կրած հայտնի սպիտակ զգեստը Profiles in History աճուրդի տանը վաճառվեց 5,6 միլիոն դոլարով: Այն նախագծել էր ֆիլմի զգեստների դիզայներ Ուիլյամ Տրավիլլան։

Օդրի Հեփբերնի՝ «Իմ քնքուշ լեդին» ֆիլմի զգեստը

од1.jpg (75 KB) 

«Իմ քնքուշ լեդին» ֆիլմում Օդրի Հեփբերնի կրած զգստը 2011 թվականին աճուրդում վաճառվեց 4,5 միլիոն դոլարով:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել