Գիտեք, երբեմն ի՞նչ եմ ցանկանում. դառնալ փքված շուրթերով, մինչեւ ականջները հասնող ոտքերով, 3-րդ չափսի կրծքով, անհույս հիմար գեղեցկուհի «շիկահեր»։ Այսինքն՝ դասվեմ այն մարդկանց շարքին, ովքեր վստահ են, որ Պիզայի աշտարակը գտնվում է «Պիզա երկրում»։ Դատարկագլուխ հիմարի մեկը, ում ուղեղում ոչ մի միտք չի պահպանվում, քանի որ այն այնքան «տափակ» է, որ կառչելու տեղ չկա։ Բայց դրա փոխարեն նա ունի գեղեցիկ աչքեր, սեքսուալ կիսաբաց բերան եւ պլաստիկ շարժումներով ու գայթակղիչ ձեւով թափահարվող կուրծք։ Եվ բոլոր տղամարդիկ նրա երկար ոտքերի տակ են։ Բոլորը՝ խելացի, հարուստ, աղքատ, բարձր ինտելեկտով եւ ոչ այնքան, ու նույնիսկ նրանք, ովքեր կարծում են, որ կնոջ մարմնի ամենագրավիչ մասը նրա ուղեղն է։ «Շիկահերին» ուղեղ պետք չէ. ինչու նա պետք է տանջի իրեն եւ համաշխարհային գրականության դասականներին կարդա եւ հասնի գիտելիքների Էվերեստին, եթե նա կարող է միայն թարթիչների մեկ խաղով եւ դատարկ, բայց սեքսուալ հայացքով ստանալ գրեթե այն ամենն, ինչ ցանկանում է։ Մյուսների կարիքը նա չունի։ Նրա համար դրախտ ու դժոխք, հոգեւոր չարչարանքներ եւ «ու՞ր է գնում այս սարսափելի աշխարհը» թեմայով ինտելեկտուալ ձեռնաշարժություն գոյություն չունեն։ Շիկահերը իրեն շատ տաքուկ է զգում իր հարմարավետ աշխարհում, իսկ նրա հասցեին հնչած ծաղրանքն ու հեգնանքը իրեն չեն անհանգստացնում, քանի որ շիկահերն ունակ չէ հասկանալ այդ ամենը։ Իսկ երբ փորձում ես նրան բացատրել, շիկահերը զարմացած աչքերով նայում է քեզ եւ ի վերջո մտածում, որ հավանաբար քո գլխում մի բան այն չէ։
Նրանք զարմանալիորեն երջանիկ կանայք են, ում մենք չարաբար նախանձում ենք, սակայն նայելով հայելու մեջ մխիթարվում ենք այն մտքով՝ «իսկ ես խելացի եմ»։ Եվ ոչ թե այն պատճառով, որ ես անհույս, այլանդակ ու տգեղի մեկն եմ, այլ պարզապես հասկանում եմ, որ ինձ այս կյանքում տրված է «թխահեր» լինելու կոչումը՝ նույնիսկ եթե փորձեմ կիրառել ժամանակակից բոլոր մեթոդները եւ «շիկահեր դառնամ»։ Ես երբեք չեմ ազատվի իմ ներսում եղած թխահերից, որովհետեւ ճիշտ է, ես ամենագետ չեմ, բայց վերջին տգետն էլ չեմ։ Եվ այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ շիկահերը միշտ անպատիժ է մնում, իսկ թխահերը՝ երբեք, նրան ամեն ինչ հեշտությամբ է տրվում, իսկ ես իմ արյան ու քրտինքի միջոցով պետք է կյանքում որոշակի ձեռքբերումների հասնեմ։ Ինձ ոչ մեկն օրինակ՝ «Մերսեդես» չի նվիրի, որովհետեւ ես չեմ ընդունի այն։ Իսկ «շիկահերը» կվերցնի՝ մեծ խանդավառությամբ կնվնվա եւ կթարթի իր սեքսուալ աչքերը։ Եվ արժանապատվության եւ ինքնասիրության ոչ մի ոտնահարում, ոչ մի միտք այն մասին, թե «այս ում տեղն է նա ինձ դրել»։ Սակայն այս հարցը դիտարկելով սովորական խորահմտության տեսանկյունից՝ հասկանում ես, որ այդ շիկահերներն իրականում այդքան էլ հիմար չեն, որքան մենք՝ թխահերներս ենք կարծում։
Այո, այո, նախօրոք ասեմ, որ ընդունում եմ ձեր այն փաստարկները, որ նման կանանց տղամարդիկ չեն սիրում, այլ օգտագործում են, եւ ոչ բոլոր շիկահերներին են այդքան հիմար։ Բայց համաձայնեք, անգամ առանց բարձրաձայնելու, որ երբեմն, թեկուզ հազվադեպ, շատ ամաչելով, բայց ցանկանում ես դա։ Այո, ուզում ես դառնալ հիմար շիկահեր, թույլ ու անպաշտպան, ոչ մի բանի մասին չմտածող, որոշումներ չընդունող մեկը, քանի որ քո փոխարեն ամեն ինչ որոշում են, ամեն ինչ անում են եւ անգամ շնորհակալություն են հայտնում։ Իսկ դու նայում ես նրան քո սեքսուալ հայացքով, գորովալից ժպտում եւ էրոտիկ ձեւով փարվում ու կուչ ես գալիս նրա ուժեղ եւ առնական կրծքին...
Էմմա Օ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը