Շատ հաճախ երիտասարդ կանայք գործում են այպիսի սխալներ, որոնք իսկապես մեծ ազդեցություն են ունենում ընտանեկան կյանքի եւ հարաբերությունների վրա։ Ահա այդպիսի չորս սխալ։
1. «Ես ամեն ինչ ինքնուրույն եմ անում»
Շատ հաճախ երիտասարդ կանայք խնայում են իրենց ամուսիններին եւ թույլ չեն տալիս, որ վերջիններս օգնեն իրենց այս կամ այն հարցում։ Սակայն ամենակարեւոր եւ պատասխանատու պահին, երբ իսկապես տղամարդու օգնության կարիքն են զգում, տղամարդն այլեւս կանանց կողքին չէ, քանի որ նա դրան սովոր չէ։ Ահա հենց այսպատճառով մի քանի տարի անց ամուսինների միջեւ վիճաբանություններ են առաջանում, որովհետեւ ոչ մեկը չի ցանկանա փոխել իր կենսակերպն ու կյանքի սկզբունքները, երբ դրանք իրեն շատ հաճելի ու ձեռնտու են։
Խորհուրդ. Ձեր համատեղ կյանքի առաջին օրից, խնդրեք ձեր ամուսնուն օգնել ձեզ այս կամ այն հարցում եւ թող տղամարդը հասկանա, որ կան գործեր, որոնց համար հենց նա է պատասխանատու։
2. «Նա պետք է ինքնուրույն գլխի ընկնի»
Տղամարդը չի կարող ոչ մի բանի մասին գլխի ընկնել, որովհետեւ դուք էքստրասենսի հետ չեք ամուսնացել։ Ձեր ամուսինը գերմարդկային ունակություններ չունի եւ չի կարող գուշակել, թե ինչ եք դուք ցանկանում։
Խորհուրդ. Եթե ինչ-որ մի բան եք ցանկանում ձեր ամուսնուց, ապա բարձրաձայնեք դրա մասին։ Թեկուզ փոքր-ինչ ուշ, բայց նա անպայման կկատարի ձեր խնդրանքը։ Եվս մեկ կարեւոր հանգամանք. նա պետք է հասկանա, որ բացի իրենից այդ գործը ոչ մեկը չի կարող կատարել։
3. «Իսկական տղամարդը անում է այն, ինչ պետք է»
Միանգամից առաջանում է հետեւյալ հարցը. «իսկ դուք ի՞նչ գիտեք, թե ինչ է անում իսկական տղամարդը»։ Կանայք շատ մեծ սխալ են գործում կարծելով, որ իրենք գիտեն, թե ինչպիսին է իսկական տղամարդը։ Այդ կարծիքը ձեւավորվում է սերիալների, ֆիլմերի արդյունքում, սակայն իրականում ամեն ինչ այլ է։ Եվ շատ հաճախ, երբ կնոջ ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը, նա սկսում է սկանդալներ բարձրացնել։
Խորհուրդ. ըտրեք՝ ցանկանում եք ապրել կատարյալ տղամարդու հետ, բայց միայնակ, թե՞ ապրել իրական տղամարդու հետ եւ զգալ իրական հարաբերությունների շունչը։
4. «Նա պետք է անի այն, ինչ ես եմ ասում»
Շատ կանայք չեն ընդունում այն, ինչ անում են իրենց ամուսինները։ Տղամարդը գնացել էր խանութ, բայց հացի փոխարեն բերել էր բուլկի՝ պատճառաբանելով, որ հաց չի եղել։ Կինը սկսում է քննադատել ու վիճաբանել ամուսնու հետ, որ նա այնպես չի արել, ինչպես ինքն էր ցանկանում։ Արդյունքում, հաջորդ անգամ ամուսինն ընդհանրապես չի ցանկանա խանութ գնալ։
Խորհուրդ. ընդունեք ձեր ամուսնու լավ ու դրական քայլերը։ Այդպես նա հասկանում է, որ դուք արժեւորում եք նրա քայլերն ու կարծիքը։
Աղբյուրը՝ Clubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն