«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Հենց թատրոնի դերասանների շնորհիվ է, որ սերիալները քիչ թե շատ հաջողված են լինում». Յուլիա Ֆինկ

20:30, 27 փետրվարի

Դերասանուհի Յուլիա Ֆինկին շատերը կհիշեն հեռուստասերիալներից, սակայն նա այժմ չի զբաղվում դերասանական գործունեությամբ։ Ասում է՝ սերիալներում նկարահանվելու առաջարկներ կան, սակայն դրանք իրեն չեն բավարարում։ Այս եւ այլ թեմաների շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է Յուլիայի հետ։

Ողջույն, Յուլիա։ Կպատմե՞ք՝ ներկայումս ինչո՞վ եք զբաղված եւ, որպես դերասանուհի, ի՞նչ նախագծերում եք հանդես գալիս:

Ներկայումս չեմ աշխատում։ Կան առաջարկներ, բայց դրանք ինձ չեն գոհացնում, հատկապես՝ բովանդակային առումով։

Սերիալ-թատրոն «հակամարտության» մասին շատ է խոսվում: Որպես դերասանուհի, ի՞նչ տեսակետ ունեք այս մասին:

Շատ նորմալ եմ համարում, որ սերիալում խաղում են մասնագիտությամբ դերասաններ։ Իսկ ովքե՞ր պետք է խաղան, եթե ոչ նրանք։ Կարծում եմ, որ հենց թատրոնի դերասանների շնորհիվ է, որ սերիալները քիչ թե շատ հաջողված են լինում։ Իրականում սերիալում նկարահանվելն այդքան էլ հեշտ չէ, ինչպես որ շատերը կարծում են, եւ շատ դեպքերում հենց թատրոնի պրոֆեսիոնալներին է հաջողվում որակ ապահովել։ Իհարկե, թատրոնն ունի իր ուրույն տեղը, որտեղ դերասանը մաքսիմալ ինքնաարտահայտվելու հնարավորություն ունի, բայց հեռուստատեսությունն էլ իր հմայքն ունի։

Հե՞շտ է համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, երբ ընտանիքում երկուսն էլ հանրային դեմքեր են:

Մեր դեպքում դժվար չէ, քանի որ երկուսս էլ օգնում եւ լրացնում ենք իրար՝ լավ հասկանալով հանրային մասնագիտության նրբությունները։

Ո՞րն է սիրո Ձեր բանաձեւը:

Ընկերություն + հարգանք + նվիրվածություն + հավատարմություն + կիրք։

Որպես ամուսնացած կին, կարո՞ղ եք ասել, որոնք են այն դժվարությունները, որոնց երիտասարդ աղջիկները կարող են բախվել ամուսնանալուց հետո:

Նախ, խնդիրներից խուսափելու համար պետք է հասկանաս, թե ում հետ ես ճանապարհ ընկնում, թեեւ շատերը մինչեւ ամուսնանալը վարպետորեն քողարկում են իրենց իրական դեմքը։ Բայց, միեւնույն է, խնդիրներ ծագում են, հատկապես՝ համատեղ կյանքի սկզբնական փուլում։ Խորհուրդ եմ տալիս բաց խոսել այդ խնդիրների մասին, գնալ փոխզիջումների եւ, եթե կա անգամ մեկ հնարավորություն՝ հարաբերությունները փրկելու, կառչել այդ հնարավորությունից։

Հե՞շտ եք ներում Ձեզ ցավ պատճառած մարդկանց: 

Հեշտ չէ, բայց ներում եմ։

Առհասարակ, Ձեզ նեղացնելը հե՞շտ է:

Կարծում եմ, որ՝ այո, քանի որ ես կոնֆլիկտային չեմ։ Թողնում եմ մարդկանց արածն իրենց խղճի վրա։

Ի՞նչը չեք ների երբեք եւ ինչու՞:

Օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ դավաճանությունը, եւ խոսքը ոչ միայն ֆիզիկական դավաճանության մասին է, նաեւ եթե  փորձեն ցավ պատճառեն իմ հարազատներին։

Ձեզ ուժե՞ղ կին եք համարում:

Թերեւս՝ այո։

Երջանի՞կ մարդ եք, կամ ի՞նչն է պակասում Ձեզ լիարժեք երջանիկ զգալու համար:

Բոլոր հարազատներս առողջ են եւ իմ կողքին, սիրում եմ ու սիրված եմ։ Սա է երջանկությունն ինձ համար, եւ դեռ սպասում եմ, որ մի փոքրիկ հրաշք էլ կամբողջացնի երջանկությունս։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել