Տարիների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ մենք՝ կանայք, անուղղելի այլասերվածներ ու խենթեր ենք։ Միայն մենք կարող ենք այդպես նպատակաուղղված ու հաստատուն քայլերով կտտանքների ենթարկել մեր մարմինը՝ կատարյալ գեղեցկության հասնելու համար, որը մենք ենք մեզ համար հորինել։ Ամեն տարի գարնան գալուն պես ես սկսում եմ տանջել իմ մարմինն ու օրգանիզմը՝ մարտահրավեր նետելով ցեյլուլիտին, ավելորդ կիլոգրամներին, իսկ այժմ նաեւ նենգ կնճիռներին։ Հողմաղացների դեմ այս մշտական պայքարը ասես մոլեգնություն լինի։ Չնայած ես այնքան խելամիտ եմ, որ հասկանում եմ ամեն ինչ, բայց չեմ կարողանում պայքարել այդ մոլուցքի դեմ։ Դա ինձ համար «իդեա ֆիքս է»։ Ավելին, իմ նմանները քիչ չեն։ Ընկերուհիներիս հետ մտածում ենք բացել իրենց մարմնի դեմ պայքարող խենթ տիկնանց ակումբ, որի կարգախոսը կլինի հետեւյալը. «Մի՛ հանձնվիր, չէ՞ որ կիլոգրամները քնած չեն»։ Ընկերուհիներս հյուծում են իրենց մարզասրահներում։ Ես ինքս 16 տարեկանից հետեւում եմ, թե ինչ եմ կերել օրվա ընթացքում եւ հաշվում եմ կալորիաները, իսկ երբ «արտոնություններ» եմ թույլ տալիս ինձ, խիղճս սկսում է տանջել, եւ ես «պատժում» եմ ինձ՝ բեռնաթափման օր հայտարարելով, որի ընթացքում միայն վարսակաշիլա (առանց աղի եւ շաքարի) եմ ուտում։ Երբեմն երեկոյան քաղցից գլուխս պտտվում է, իսկ գիշերը երազում կերակուրներ եմ տեսնում...
Վերջերս էկզեկուցիայի նոր մեթոդ եմ գտել՝ մեղրով մերսում, որը նպաստում է ոչ միայն նիհարելուն, այլեւ օգնում է ազատվել ցեյլուլիտից։ Պարզվեց, որ ինձ մոտ 3-րդ աստիճանի ցեյլուլիտ է։ Պատկերացնում եք՝ ինչպի՜ս ողբերգություն։ Անտեղյակներին ասեմ, որ մեղրով մերսումը դժոխային ցավեր պատճառող գործընթաց է, որի ընթացքում սկրաբից հետո մարմին վրա տաք մեղր են քսում, այնուհետեւ, երբ մեղրն արդեն որոշակիորեն ներծծվում է մաշկի մեջ, սկսում են հարվածել ազդրերին, հետույքին եւ որովայնին։ Ընդ որում, հարվածում են ամբողջ ուժով եւ թվում է՝ ուր որ է ուղեղդ թուրս կթռչի. «Մոխրագույնի 50 երանգների» ԲԴՍՄ տեսարաններն անգամ չեն կարող համեմատվել այդ զգացողության հետ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ես ինձ կամավոր խոշտանգումների են ենթարկում. ուղղակի մազոխիզմ։
Ես նախանձով եմ նայում այն կանանց, ովքեր վստահ են իրենց գեղեցկության ու հմայքի հարցում՝ չնայած «էսթետիկորեն» կախված ու ակնհայտ երեւացող ծալքերին։ Կան կանայք, ովքեր ոչ միայն չեմ ամաչում ցուցադրել իրենց ռուբենսյան կազմվածքը, այլ ընդգծում են այն՝ հագնելով կիպ զգեստ կամ բլուզ։ Սակայն ես ժամերով պտտվում եմ հայելու առաջ եւ եթե ինչ-որ մի կողմից մի ավելորդ ծալք կամ ճարպ եմ նկատում, տրամադրությունը ընկնում է եւ ամբողջ օրը տխուր եմ լինում։ Նկատել եք, որ միայն նիհար կանայք եւ աղջիկներն են դժգոհում իրենց կազմվածքից եւ ցանկանում են ավելի նիհարել։ Իսկ թմբլիկներին դա ընդհանրապես չի հուզում։ Հավանաբար, ավելորդ կիլոգրամներն ու ճարպը նրանց ավելի են երջանկացնում, սակայն ես չեմ ցանկանում անձնական փորձով համոզվել դրանում։
Մերսման սրահում պառկած հետույքիս հարվածներ ստանալիս ես մտածում էի, որ տղամարդիկ իսկապես բախտավոր են։ Չէ՞ որ ոչ մի տղամարդ ինքնակամ չի տանջվի ու չի ծաղրի իրեն՝ կանանց դուր գալու համար։ Ոչ մի տղամարդ, օրինակ, չի այրի իր դեմքի մաշկը՝ կնճիռներից ազատվելու համար։ Երբ ամուսինս քիմիական պիլինգից հետո տեսավ ինձ, սարսափահար ասաց. «ասես զոմբի լինես»։ Այո, ես զոմբի եմ։ Բայց հետո, հետո ես գեղեցկուհի կլինեմ, իսկ դուք երբեք չես հասկանա, թե ինչ ջանքերի ու չարչարանքների գնով եմ ես հասել այս արդյունքի։ Ինձ նաեւ բարկացնում է նրա հետեւյալ խոսքերը. «Դու ինձ դուր ես գալիս այնպիսին, ինչպիսին կաս։ Ես քեզ այսպես էլ եմ հավանում»։ Այո, իսկ հետաքրքիր է, արդյո՞ք նա կսիրի ինձ, եթե ես գիրանամ 10 կիլոգրամով, լինեմ կնճիռներով, ալեհեր, չսափրված թեւատակերով եւ ոտքերով մի կին։ Բայց չէ՞ որ ես հենց այդպիսին եմ, այսինքն՝ կլինեմ այդպիսին։ Եվ այն փաստը, որ դու գիտես՝ քո 36 տարեկան կինը ցեյլուլիտ, սպիտակ մազեր չունի, մաշկը կատարյալ եւ թավշյա է, իմ տանջանքների շնորհիվ է։ Եվ դու շարունակիր մտածել, որ ես հենց այսպիսին եմ...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար